Զենքի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված Կ.Ս.-ի հաշվեհամարին առկա 6 մլն 578 հազար դոլարն արգելադրվել է. դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Լատվիայի քաղաքացի Կ.Ս.-ն, ներգրավված լինելով օտարերկրյա մի պետությունից մյուսը զենքի մատակարարումների գործընթացում, 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում շրջանառել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 170 մլն 600 հազար ԱՄՆ դոլար. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կ.Ս.-ն, վերոնշյալ ժամանակահատվածում, զբաղվելով զենքի ապօրինի առևտրով, իր գործունեությունից ստացված անօրինական եկամուտները շրջանառել է օֆշորային գոտիներում երրորդ անձանց անվամբ գրանցված, սակայն փաստացի իրեն պատկանող 4 ընկերությունների միջոցով:

Մասնավորապես` Կ.Ս.-ն, գիտակցելով օտարերկրյա մի պետությունից մյուսը զենք մատակարարելու գործարքի արդյունքում ստացված գումարների հանցավոր ծագում ունենալու հանգամանքը, բանկում Օ.Պ.-ի միջոցով բացված, փաստացի իրեն պատկանող ընկերության հաշվեհամարներին է պահել այդ գումարները, իսկ 2014 թվականի մայիսից մինչև 2016 թվականի մայիսը տնօրինել, օգտագործել է դրանք, կատարել փոխակերպումներ և փոխանցումներ: Կ.Ս.-ն գումարները փոխանցել է թե΄ երրորդ անձանց, թե΄ փաստացի իրեն պատկանող ընկերությունների հաշվեհամարներին:

Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Կ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ Կ.Ս.-ն իրականացրել է ապօրինի զենք մատակարարելու գործարքի արդյունքում ստացված, հանցավոր ծագում ունեցող 3 մլրդ 117 մլն 268 հազար 449 դրամին համարժեք 5 մլն 294 հազար 118 եվրո և 450 հազար 324,02 ԱՄՆ դոլարի փողերի լվացում:

Կ.Ս.-ին պատկանող ընկերության հաշվեհամարին առկա՝ 6 մլն 578 հազար 224,97 ԱՄՆ դոլարն արգելադրվել է: