Էդգար Ղազարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու վարույթով, երկու մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից Է.Ղազարյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, երկու մեղադրյալի մասով, նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Առինջ գյուղի 31-ամյա բնակիչը, 37 և 48-ամյա համագյուղացիների հետ համաձայնության գալով Էդգար Ղազարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքի շուրջ, խմբի կազմում վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, 2022թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, 48-ամյա համագյուղացու կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով գնացել են տուժողի` Երևան քաղաքի Եղբայրության փողոցում գտնվող բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով նրան: Ժամը 11:24-ի սահմաններում, երբ Է.Ղազարյանը վերադարձել է տուն, 31 և 37-ամյա տղամարդիկ շենքի բակում հետևից մոտեցել և, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխի, դեմքի շրջաններին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով վնաս և դիմել փախուստի:

Քննությամբ պարզվել է, որ 48-ամյա տղամարդը ոչ միայն օժանդակել է համագյուղացիներին՝ հանցագործության կատարումը հեշտացնելու նպատակով միջոց տրամադրելով վերջիններիս, այլև Է.Ղազարյանի նկատմամբ գործադրված բռնության ողջ ընթացքը նկարահանել է բջջային հեռախոսով, որից հետո նույնպես դիմել է փախուստի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 31-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ 48-ամյա տղամարդուն՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:

37-ամյա տղամարդու մասով նախաքննությունը շարունակվում է: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և հայտարարվել հետախուզում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: