Լոգասենյակում էլեկտրական մոտոցիկլետը պայթել է, վնասվել է նաև դրսում կայանած մեքենան․ տուժածի վիճակը ծանր է

Լուրեր

19.06.2026 | 00:57
ԱԱ-2026․ Շվեյցարիան ուժեղ էր Բոսնիա և Հերցեգովինայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 23:30
ԱՄՆ-ը Իրանին 300 միլիարդ դոլար չի վճարելու. Թրամփը հերքել է տարածվող լուրերը
18.06.2026 | 23:13
Քննարկվել են Հայաստանի և «Tennis Europe»-ի համագործակցության ընդլայնման հարցերը
18.06.2026 | 22:53
ԱՄՆ-ն դադարեցրել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը
18.06.2026 | 22:39
ՀՀ-ի և «Tennis Europe»-ի նախագահները քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները
18.06.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.06.2026 | 22:09
ԱԱ-2026․ Չեխիան չպահպանեց հաղթական հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 21:59
Ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ
18.06.2026 | 21:44
Զախարովայի պնդումը անհիմն է. ինչ է «Արծիվ գործընկեր-2026»-ը և ինչ պատրաստություն են անցնում հայ զինվորականները
18.06.2026 | 21:30
Կրեմլում է լուծվում ՀՀ-ի ընտրությունների ճակատագիրը, ոչ՝ ՍԴ-ում․ կատարվեց 60%-40% հարաբերակցությամբ ԱԺ ունենալու խնդիրը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 21:14
ՀՀ և Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչները կարևորել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացումը
18.06.2026 | 21:00
Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. բնակիչներին կոչ են անում փակել պատուհանները
18.06.2026 | 20:44
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Ազիզյան
18.06.2026 | 20:30
Ընդդիմությունը փորձում է ՀՀ-ն հակառուսական դարձնել, պատրաստ է կործանել ՀՀ-ն՝ հանուն իշխանության գալու․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 20:24
Ռուսաստանը հրթիռների արտադրության հարցում ապավինում է Ադրբեջանի կառավարության կողմից ղեկավարվող ձեռնարկությանը․ United24-ի հետաքննությունը
Բոլորը

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթուն է տեղի ունեցել Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 167 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում․ նկատվում է ծուխ։

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։

Պարզվել, որ 4-րդ հարկի բնակարաններից մեկի լոգասենյակում էլեկտրական մոտոցիկլետը պայթել է․ փլուզվել է պատշգամբի արտաքին պատը (մոտ 10 քմ), կոտրվել են ննջասենյակի պատուհանների ապակիները, վնասվել է տան գույքը և դրսում կայանած «Hyundai» մակնիշի ավտոմեքենա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչ Ա․ Խ․-ն (ծնված 1989 թ․), ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։