«Պարեկների հրելու հետևանքով է բախվել լուսամուտին»․ պաշտպանը՝ Ոստիկանության բաժնում միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր տեսանյութ և լուսանկար, որում երևացող  քաղաքացու՝ Արայիկ Ավագյանի հագուստն ու Ոստիկանության բաժնի հատակն ամբողջությամբ արյունոտված են։

Տեսանյութը նկարահանել է Արայիկ Ավագյանի պաշտպանը՝ Գևորգ Մխիթարյանը։ Քաղաքացու նկատմամբ Ոստիկանությունում ենթադրյալ բռնություն գործադրելու մասին պաշտպանին հայտնել է նրա մեկ այլ վստահորդ։ Ըստ պաշտպանի՝ բռնությունը գործադրվել է հենց պարեկային ծառայության միջանցքում, այսինքն՝ դրսի կողմից ներսը տեսանելի է եղել, և իմ վստահորդն այս ամենի մասին պատմել է որպես ականատեսի աչքերով տեսած։

Պաշտպանի խոսքով՝ ինքը ժամանել է դեպքի վայր, որտեղ իրեն շուրջ 30 րոպե թույլ չեն տվել ներս մտնել, ահազանգել է Ոստիկանություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որից հետո Ոստիկանության դռները բացվել են պաշտպանի առաջ։

«Ասացին՝ խնդրեմ, կարող եք տեսակցել ձեր վստահորդին։ Այն վստահորդին, որը գետնին արնաշաղախ վիճակում ընկած էր։ Պարեկային երկու աշխատեղ փորձում էին արյունահոսությունը կասեցնել, և նրան դրանից առաջ դաժանաբար ծեծի էին ենթարկել»,- ասաց Գևորգ Մխիթարյանը։

Դրանից հետո պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Դատախազությունից Factor.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորորություններն անցնելու կամ չարաշահելու դեպքի առթիվ։

Այսօր առավոտյան դեպքի առթիվ ՆԳՆ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել։

«Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 1։40-ին, Երևանի պարեկները Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ: Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են Ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնի մուտքի մոտ տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին: Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը»,- հայտնում են Ոստիկանությունից։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համար տարօրինակ է Ոստիկանության պարզաբանումը։

«Չեմ հասկանում տրամաբանությունը․ ի՞նչ է նշանակում՝ դանակով սպառնացել է մի կնոջ, հետո տարվել է Ոստիկանություն ու բաժնում նրա մոտ նորից եղել է դանակ»,- նշում է Կարապետյանը։

Դեպքից հետո շրջանառվում է այն վարկածը, որ տղամարդու վնասվածքները և հատակին թափված արյունն ապակիների կոտրվելու հետևանք են։ Կարապետյանցին այս վարկածն արժահավատ չի թվում։

«Նրանք, ովքեր եղել են ներսում, գիտեն, որ դրանք այդքան հեշտ կոտրվող ապակիներ չեն, հետևաբար, այլ իրադարձություններ պետք է տեղի ունենային, որ այդպիսի հաստ ապակին կոտրվեր»,- ասաց Կարապետյանցը։

Պաշտպան Գևորգ Մխիթարյանն ասում է՝ ապակիների կոտրվելու պահին ինքն արդեն Շենգավիթի բաժնի դիմաց է եղել, անձամբ է տեսել կատարվածը։

«Նրա ձեռքերից բռնել էին երկու պարեկային ծառայողներ, և իմ վստահորդը պնդում է, որ պարեկային ծառայողների հրելու հետևանքով է բախվել լուսամուտին, և դրա արդյունքում է լուսամուտը կոտրվել, լցվել նրա դեմքին, ձեռքին, որոնք կոտրվածների ձևով են»,- ասում է պաշտպանը։

Բացի այդ, ըստ Մխիթարյանի՝ իր պաշտպանյալն արնահոսություն է ունեցել նաև քթից, որը չի կարող ապակիներից կտրվածների հետևանք լինել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը դիտարկում է, որ Ոստիկանության շենքը կահավորելիս պետք է հաշվի առնել, որ քաղաքացիները կարող են նաև ագրեսիվ վարքագիծ դրսևորել։

Քննչական կոմտեից Factor.am-ին հայտնեցին, որ բացի պաշտոնեական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու հոդվածից՝ վարույթ է նախաձեռնվել նաև խուլիգանության, հոգեկան ներգործության և պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով։ Ենթադրվում է, որ վերջին հոդվածը վերաբերում է պարեկների նկատմամբ բռնություն գործադրելուն։

Պաշտպան Գևորգ Մխիթարյանն ասում է, որ իր պաշտպանյալը Ոստիկանության որևէ ծառայողի նկատմամբ բռնություն չի գործադրել, իսկ եթե նրա կողմից եղել են որոշակի գործողություններ, ապա դրանք պետք է գնահատել որպես անհրաժեշտ պաշտպանություն։ Պաշտպանը նշում է՝ եթե նույնիսկ Ոստիկանություն տարված անձն ագրեսիվ վարքագիծ է դրսևորում, դա պետք է կանխվի օրինական, ոչ թե անօրինական միջոցներով։

Իրականում ինչ է տեղի ունեցել Ոստիկանության բաժնում՝ հեշտությամբ հնարավոր կլիներ պարզել, եթե լինեին անվտանգության տեսախցիկների ձայնագրություններ։ Ոստիկանությունից, սակայն, մեր հարցին հստակ չպատասխանեցին՝ միջադեպի վայրում տեսախցիկներ եղե՞լ են, թե՞ ոչ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հիշեցնում է՝ միջազգային գործընկերները ֆինանսավորել էին, որպեսզի Ոստիկանությունում տեսախցիկներ տեղադրվեն, բայց խնդրահարուց իրավիճակների պարագայում հիմնականում տեսանյութեր չեն հրապարակվում։

«Եթե իսկապես ոչ մի արտառոց բան չի եղել, հրապարակեք բոլոր տեսանյութերը՝ շենքից ներս մտնելու պահից»,- ասաց Կարապետյանցը։

Նշենք, որ դեպքի առթիվ Ոստիկանությունում նաև ծառայողական քննություն է սկսվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան