Պուտինը Թրամփին առաջարկել է քննարկել երկկողմ հարաբերությունների «ցավոտ կետերը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Հելսինկիի նախագահական պալատում մեկնարկել է  Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ դեմառդեմ հանդիպումը, որին նախորդել էր նեղ կազմով բաց հանդիպումը. տեղեկացնում է ria.ru-ն:

«Մենք պարբերաբար խոսել ենք հեռախոսով ու մի քանի անգամ հանդիպել միջազգային տարբեր միջոցառումների հարթակներում: Եվ հիմա ժամանակն է մանրամասն խոսել մեր երկկողմ հարաբերությունների և աշխարհի տարբեր «ցավոտ կետերի» մասին, իսկ դրանք բավականին շատ են»,- ասել է Պուտինը:

Ի պատասխան Թրամփը հայտարարել է, որ ամբողջ աշխարհն է հետաքրքրված Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լավ հարաբերությունների հաստատմամբ: «Մեր երկու երկրները մեծ հնարավորություն ունեն զարգացնելու մեր հարաբերությունները», – ասել է նա:

ԱՄՆ նախագահը նշել է, որ ցանկանում է խոսել առևտրի, ռազմական հարցերի՝ այդ թվում երկու երկրների միջուկային ներուժի  ու Չինաստանի մասին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը կտևի մեկուկես ժամ, ինչին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները՝ ենթադրաբար 1 ժամ 45 րոպե տևողությամբ: