Լուկաշենկոն հրաժարվել է Բելառուսից դուրս բերել «Վագների» զինյալներին

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է իր երկրից դուրս բերել ռուսական «Վագներ» ռազմական խմբավորման զինյալներին։ Նա Լեհաստանի և Բալթյան երկրների իշխանությունների համապատասխան կոչերն անվանել է «անհիմն և հիմար»,- գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, օգոստոսի 31-ին Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստում Լուկաշենկոն մեղադրել է ԵՄ հարևան երկրներին պաշտպանական բյուջեները մեծացնելու և «խոշոր ռազմական կազմավորումները» դեպի Բելառուսի հետ սահման տեղափոխելու մեջ։

«Պատասխանը պարզ է՝ ո՛չ Լեհաստանում, ո՛չ Լիտվայում, ո՛չ էլ մերձբալթյան այլ երկրում չպետք է լինի մեկ օտարերկրյա զինծառայող, այնուհետև մենք կարող ենք նաև պնդել այստեղ այլ երկրների զինծառայողների առկայության հարցում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA-ն։

Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ներքին գործերի նախարարներն օգոստոսի 28-ին Վարշավայում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությամբ կոչ են արել Մինսկին անհապաղ դուրս բերել Բելառուսում տեղակայված ռուս վարձկաններին։ Նրանք զգուշացրել են, որ սահմանին զենքի կիրառմամբ միջադեպի կամ միգրանտների լայնածավալ հոսքի դեպքում Բելառուսի հետ սահմանի բոլոր անցակետերը կփակվեն։