Անհետ կորած զինծառայողի ծնողն ահազանգում է՝ պաշտպանության փոխնախարարի հետ քաշքշուկ է եղել, ՊՆ-ից հերքում են

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր առավոտից Պաշտպանության նախարարությունում են։ Նրանք ցանկանում են հանդիպել նախարար Սուրեն Պապիկյանի հետ, բայց ծնողներից Կարինե Մանավազյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ փոխանցել են՝ Պապիկյանը հանդիպման է, չի կարող ընդունել։

«Ամեն անգամ խաբելով, տշելով դեսուդեն՝ չի ընդունում։ Հիմա մենք եկել ենք, չի ընդունել Պապիկյանը, ընդունել է փոխնախարար Արման Սարգսյանը, որը ոչ մի բան չի ասել։ Լուրջ խնդիր ունենք հիմա, այն աստիճանի, որ հրմշտոց, քաշքշուկ է եղել։ Մենք նստելու ենք այստեղ այնքան, մինչև Պապիկյանը մեզ ընդունի»,- ասաց Կարինե Մանավազյանը։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեր հարցին ի պատասխան ասաց․

«Քաշքշուկի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ծնողները հանդիպել են պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ, այժմ ընթացքի մեջ է ԲՀԱ վարչության պետի հետ հանդիպումը, պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին հայտնել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ»։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ծնողները փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, որն այդպես էլ չկայացավ։ Փաշինյանի փոխարեն նրանց հետ հանդիպեց փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, բանակցեցին, որից հետո ավելի քան 8 ժամ փակ պահված փողոցը բացվեց։

Արփի Հակոբյան