Ադրբեջանական բեռները հասել են Ստեփանակերտ տանող ճանապարհ. ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով, իբր, հումանիտար բեռներով դեպի Արցախ ուղևորվող երկու մեքենաները հասել են Ստեփանակերտի ճանապարհին։ Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները հայտնում են, որ ներկայում բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների հետ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանը հայտարարել էր, թե 40 տոննա ալյուրով երկու մեքենա է ուղարկվել։

«Մենք հուսով ենք, որ այս քայլը դրական կընդունվի Ստեփանակերտում ապրող հայերի և միջազգային հանրության կողմից։ Եթե կարողանանք հետագայում ավելի շատ գնահատում կատարել, ապա կկարողանանք մատակարարել նրանց անհրաժեշտ ապրանքները»,- ասել էր նա։

Հավելենք, որ պաշտոնական Բաքուն ամիսներ շարունակ պնդում է, թե Արցախում որևէ հումանիտար ճգնաժամ չկա, սակայն հիմա, ըստ երևույթին, որոշել է փոխել քարոզչական գիծը։

Մինչ այդ, արդեն ավելի քան 1 ամիս ՀՀ Կառավարության կողմից ուղարկված շուրջ 400 տոննա սնունդն ու դեղորայքը մնում են Կոռնիձորում՝ Բաքվի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով։

Էմմա Չոբանյան