Ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներ շարունակ գործել է ապօրինի․ Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է «Միսաք Մանուշյանի անվան» պուրակը, պուրակին հարակից՝ Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների հատման մասում տեղակայված` արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ավտոմոբիլների լցավորման կայանի գործունեության իրավաչափությունը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնակամ զավթված` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց քաղաքաշինական ու նախագծային որևէ փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ, տարիներ շարունակ «‎Գոռ Էվինյան» ԱՁ-ի կողմից իրականացվել է հեղուկ վառելիքի վաճառքի գործունեություն։

 

Մասնավորապես՝ տնտեսվարողը հողատարածքի նկատմամբ չի ունեցել որևէ իրավունք, լցավորման կայանը տեղադրել է թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության պայմաններում՝ ինքնակամ։ Բացի այդ, կայանի տարածքը փողոցների և ճանապարհների երթևեկելի մասից տարանջատված չի եղել անվտանգության գոտիով, որի լայնությունը սահմանվում է մայթի տեղադրման պայմանից՝ 1.5 մետր լայնությամբ: Ավտոմոբիլների լցավորման կայանի դիմացի հատվածում գտնվող հասարակական շինությունը 25 մետրի փոխարեն եղել է 14 մետր հեռավորությամբ, իսկ վառելիքի 2 տարողությունները՝ 12 տոննա ընդհանուր ծավալով, տեղադրված են եղել այգու տարածքում` արհեստական խոտածածկով քողարկված։

 

Չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ ավտոմոբիլների  լցավորման կայանը տարիներ շարունակ շահագործվել է «Գոռ Էվինյան» ԱՁ-ի կողմից, իսկ 2018-2021 թվականներին՝ «Էլֆ-Գրուպ» ՍՊ ընկերության կողմից:

 

Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կայանը, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների խախտումների առկայության պայմաններում, համապատասխան փորձագետների կողմից ստացել է փորձաքննական դրական եզրակացություններ, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի բացակայության պայմաններում՝ ունեցել է գործունեության թույլտվություն՝ տվյալ ժամանակաշրջանում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից։

 

2023 թվականի օգոստոսի 21-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

 

2023 թվականի օգոստոսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշոնեական անփութություն) և 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։