Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետերը կժամանեն Հայաստան՝ իրենց հետ բերելով հումանիտար օգնություն Արցախի համար

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով՝ օգոստոսի 29-ին Հայաստան կժամանեն Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը։ Նրանք իրենց հետ Հայաստան կբերեն Ադրբեջանի կողմից սովամահության ենթարկվող արցախցիների համար նախատեսված հումանիտար աջակցություն։ Նախնական տեղեկություններով՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներն ուղեկցելու են շուրջ տասը բեռնատարներից բաղկացած մարդասիրական շարասյունը, որով հիմնականում երեխաների համար սնունդ է առաքվելու: Factor TV-ն ֆրանսիացի քաղաքապետերի այցի վերաբերյալ հավելյալ պարզաբանումներ է խնդրել նաև ՀՀ ԱԳՆ-ից, որն ստանալուն պես՝ կհրապարակվի։

Մարդասիրական օգնությունը նախաձեռնել է CCAF-ը (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը)՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ համատեղ։ Կա տեղեկություն, որ շարասյունը կուղեկցեն նաև սենատորներ Բրունո Ռետալոն, Քսավյե Բերտրանը և Ֆրանսիայի խոշոր շրջանների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղակայված Հայաստանի շուրջ 21 բեռնատարների կողքին արդեն իսկ գտնվում է Ֆրանսիայի քաղաքների ջանքերով հավաքագրված հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարը։ Այդ բեռնատարին կմիանան ֆրանսիական աջակցությամբ բեռնված նոր բեռնատարներ։

Le Point պարբերականին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը՝ այն որակելով անընդունելի։ Ֆրանսիայի նախագահը Le Point-ի հետ հարցազրույցում պնդում է, որ այլևս դիվանագիտության ժամանակը չէ։ Մակրոնը կողմ է ժողովրդի ինքնիշխանությանը։ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է։

«Մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար սննդամթերքի և դեղորայքի առաքումը, դեպի Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքի պահպանումը։ Եվ բացի այդ, Հայաստանի սեփական սահմաններն են վտանգված»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Ռոբերտ Անանյան