Արայիկ Հարությունյանը պատգամավորների հետ փակ հանդիպում է անցկացնում, տեղեկություններ կան Աղդամի ճանապարհից օգտվելու քննարկումների մասին

Լուրեր

05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
Բոլորը

Այսօր առավոտից ադրբեջանական աղբյուրները տեղեկություններ են տարածում, թե պաշտոնական Ստեփանակերտը ԱԽՔ նիստում որոշում է կայացրել օգտվել ադրբեջանական կողմի առաջարկած Աղդամի ճանապարհից։ Այս տեղեկությունը արցախցի պաշտոնյաներից ճշտել առայժմ չի հաջողվում։ Արցախի նախագահի մամուլի խոսնակը զանգերի չի պատասխանում, իսկ իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իշխող խմբակցության պատգամավորները հանդիպելու են Արայիկ Հարությունյանին, որից հետո նոր կարող է մանրամասներ հայտնել։

Հանդիպումն արդեն մեկնարկել է։ Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն էլ Աղդամի ճանապարհը բացելու շուրջ տեղեկությունների ֆոնինն ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Երբեք մի փոխեք ազատությունը հացի հետ… Հետո հացն էլ են խլելու… Ցուցակը ուժի մեջ է՝ վիզ դրեք արա…»։

Արցախի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է այս տեղեկություններին։

«Այս պահի դրությամբ ոչ մի եզրակցություն չկա։ Աղդամի հարցը քննարկվում է, Կարմիր խաչի միջոցով դեղամիջոց մտցնեն, դրա համաձայնությունն էլ չկա ու չի լինելու»,-եթերի ընթացքում ասաց Արթուր Օսիպյանը՝ նշելով, որ քննարկումներն այս հարցով շարունակվելու են մինչև վաղը և հնարավոր է վաղն Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ հանդես գա։

Արթուր Օսիպյանը հայտարարեց, որ վաղը երեկոյան ժամը 8-ին քաղաքացիներին հրավիրում է Վերածննդի հրապարակ, նա պնդում է  Լաչինի միջանցքի բացման պետք է հասնել խաղաղ ակցիայի միջոցով։

Հիշեցնենք՝ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը կարևոր էր համարել Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը, միաժամանակ շեշտելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։

Նիկոլ Փաշինյանն այս հանդիպումից հետո հայտարարել էր, որ ինքը Միշելի և Ալիևի հետ Աղդամի ճանապարհի հետ կապված քննարկման չի մասնակցել։ Օգոստոսի 16-ին տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Լաչինի միջանցքը բացելու հարցը Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրների ներկայացուցիչների գերակշռող մեծամասնությունը համակարծիք էր` մարդասիրական խնդիրները չեն կարող օգտագործվել որպես մահակ 120 հազար մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր` Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, հնարավոր համարեցին նաև այլ երթուղիների գործարկումը` Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ:

 

Նարեկ Կիրակոսյան