Բացահայտվել և կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի «մեթամֆետամին» տեղափոխելու դեպք 

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք․ տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս չպարզաբանված մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են Երևան- Եղեգնաձոր միջպետական ճանապարհին գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ. օգոստոսի 20-ին Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, վերջինիս կողմից շահագործվող «Վազ 217230» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Եղեգնաձոր միջպետական ճանապարհին, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս չպարզաբանված քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից, վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել ք.Երևան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Արտաշատ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն ձերբակալվել են:

Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մոտ կես կիլոգրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով լցված փաթեթ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն կալանավորվել են։

Նախաքննությունը շարունակվում է: