ԱԱԾ-ն անտեսե՞լ է Փաշինյանի հայտարարությունը. Տեղ գյուղի դեպքերով ծառայողական քննություն չի նշանակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Տեղ գյուղի հարակից տարածքներ ադրբեջանական ներխուժումից ավելի քան չորս ամիս անց Ազգային անվտանգության ծառայությունում ծառայողական քննություն չի նշանակվել։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ կառույցից հայտնում են՝  ծառայողական քննություն չի կարող լինել, քանի դեռ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում կա քրեական վարույթ։

Հիշեցնենք՝ անցած ապրիլին Ադրբեջանի ԶՈՒ-ի ներխուժման հետևանքով հայկական կողմը, բացի տարածքային կորուստներից, ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե իր տված հանձնարարականների կատարումը ձախողել են։

Կատարվածից մի քանի օր անց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ անդամներ, այդ թվում՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ  Քոչարյանը, պնդում էին, թե նշանակվել է ծառայողական քննություն, որպեսզի պարզվեն դեպքի հանգամանքները։

Տեղ գյուղի մոտակա դիրքեր ադրբեջանական զինուժի ներխուժման մասին հայտնի դարձավ այս տարվա մարտի 30-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց մինչ այդ ադրբեջանական ներխուժման մասին մամուլում շրջանառված լուրերը։ ԱԱԾ-ն, ըստ էության, հայտնեց սահմանային 5 կետերում ադրբեջանցիների ներխուժման մասին։ Դրանից մի քանի ժամ առաջ Փաշինյանը պնդում էր, թե հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Մինչ Փաշինյանը հավաստիացնում էր, թե դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, Տեղ գյուղի բնակիչներն այդ օրերին ահազանգում էին իրենց դաշտեր ադրբեջանցիների ներխուժման մասին։ Մի քանի օր շարունակված լարվածությունը կիզակետին հասավ ապրիլի 11-ին, երբ ադրբեջանական զինուժը կրակեց հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այդ, սակայն, ԱԱԾ-ն առանց մանրամասների հայտարարում էր, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացված սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում իրավիճակն էականորեն բարելավվել է։ Եվ մինչ այդ օրերին պետական կառույցները խոսում էին բարելավումների մասին, հետագայում պարզ դարձավ, որ ադրբեջանական զորքերը մի քանի կետերից ոչ միայն չեն հեռացել, այլև ամրաշինական աշխատանքներ են իրականացրել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համար տարակուսելի չէ, որ ԱԱԾ-ում ծառայողական քննություն չկա։ Ըստ նրա՝ փորձ է արվում թաքցնել իրականությունը։

Ի դեպ, հենց այդ օրերին պաշտոնից ազատվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արամ Մարալչյանը։ Թե որն էր բարձրաստիճան զինվորականի ազատման պատճառը, այդպես էլ պաշտոնապես չպարզաբանվեց։ Ոչ պաշտոնական տեղեկություններով, սակայն, Մարալչյանի պաշտոնանկության պատճառը նաև Տեղ գյուղի դեպքերն էին։

Այն, որ ծառայողական քննություն պետք է լիներ և տրվեր նաև այդ հարցի պատասխանը,  վստահեցնում էր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական առաջխաղացումից ամիսներ անց համայնքի ավագանու անդամ Նարեկ Զեյնալյանը պատմում է՝ ցորենի դաշտերը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 100 հեկտար, մնացին չհնձած։ Մարդիկ զրկվեցին իրենց ապրուստի միջոցից, իսկ Կառավարությունը երկարաժամկետ կտրվածքով որևէ լուծում չի առաջարկում՝ խոստովանում է Զեյնալյանը, որը հնարավորություն էր ստացել օրեր առաջ այդ մասին հարցեր ուղղել աշխատանքային այցով Գորիսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տեղ գյուղի ավագանու անդամի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանը խուսափել է այդ թեմայով զրույցից։ Ավելին՝ իր և  Փաշինյանի երկխոսությունը նկարահանվել է, սակայն   չի հրապարակվել։ Ավագանու անդամը կարծում  է, որ միտումնավոր են այդ հատվածը կտրել և հանել տեսանյութից։

Տեղի դեպքերով ծառայողական քննություն Պաշտպանության նախարարությունում նշանակվե՞լ է, թե՞ չէ, պարզ չէ։ Կառույցի խոսնակը հարցի առնչությամբ խոստացավ ավելի ուշ տեղեկություն հայտնել։

Թե որն է տարածքային և մարդկային կորուստների հանգեցրած միջադեպով ԱԱԾ-ում ծառայողական քննություն չնշանակելու պատճառը, նույնպես պարզ չէ։ Փաստորեն,   Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ տրված հանձնարարականները ձախողել են, ինչին պետք է հետևեն հստակ հետևանքներ, իրավասու կառույցներն անտեսել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասյա Միրզախանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: