Կոչ ենք անում Ադրբեջանին նույնն անել` հրապարակային ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Բելգիայի ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Մեր երկու երկրների միջև դիվանագիտական շփումները կանոնավոր են, բայց 8 տարի է արդեն` Բելգիայի ոչ մի արտգործնախարար ոտք չէր դրել հայկական հողի վրա։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը:

«Կարելի է ասել, մի հավերժություն էր անցել, և ժամանակն էր փոխելու իրավիճակը։ Մեծ հուզմունքով հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերին, մեր բոլորի պարտավորությունն է չմոռանալ պատմության այս ողբերգական էջը։ Մեր պարտավորությունն է նաև ամեն ինչ անել` խուսափելու համար պատմության կրկնությունից»,– նշեց Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հաջա Լահբիբը հպարտությամբ նշեց, որ այսօր Բելգիայում մոտ 30 հազար հայ է ապրում։ Նա ուրախությամբ հայտնեց, որ իր առաջարկով նախարարների խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանում դեսպանություն բացել։

«Այս հզոր ժեստը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն ենք մենք տալիս մեր քաղաքական հարաբերություններին, բայց նաև մեր կամքը` էլ ավելի ամրապնդելու մեր շփումները թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ ակադեմիական կամ տնտեսական»,- նշեց Բելգիայի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով` այս հարաբերությունները զարգացնելու հնարավորություններ կան, և բելգիական մի շարք ընկերություններ ցանկություն ունեն հայաստանյան գործընկերներ գտնելու։

«Ես այստեղ եմ նաև ձեզ աջակցելու համար, քաջալերելու համար և այն հակամարտության կարգավորման համար, որը հարյուր տարի ի վեր չի գտնում լուծում, և արդեն չափազանց մեծ զոհեր են եղել:

Ես Ձեզ ասել եմ, թե որքան մտահոգված է Բելգիան ԼՂ-ի լարվածության կապակցությամբ: Ես ասում եմ հստակորեն՝ միակ ճանապարհն այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար բանակցությունների և կոմպրոմիսների ճանապարհն է, նույնիսկ եթե դա դժվար է: Ես այսօր առիթ եմ ունեցել ասելու, և նույնը կասեմ նաև ադրբեջանցի իմ գործընկերոջը այս շաբաթվա իմ հանդիպման ընթացքում: 2023-ին, մասնավորապես՝ Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում, պայմանավորվածությունները դրական առաջընթաց են: Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։

Եվ ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել։

Յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր բնակիչների իրավունքները պահպանելը, հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանել»,- նշեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը և խոստացավ հիշեցնել այդ մասին իր ադրբեջանցի գործընկերոջն առաջիկա հանդիպման ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում։