Տրանսգենդեր անձին կյանքից զրկելու գործով ձերբակալվածը խոստովանական ցուցմունք է տվել

Լուրեր

05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
05.06.2026 | 00:29
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը
05.06.2026 | 00:22
Էս մարդիկ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա ՌԴ խաղաղապահներին գնահատական չեն տվել․ Փաշինյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
Բոլորը

Երեկ Երևանի կենտրոնի  բնակարաններից մեկում սպանված անձի գործով ձերբակալված կա։ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ հանցագործության մեջ կասկածվողը օգոստոսի 21-ին, ժամը 02.40-ին հայտնաբերվել է Բավրայի սահմանային անցակետում և տեղափոխվել  ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա՝ ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է: Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ, որի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել։ Պարզվել է՝ մահացածը Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ է։ Ոստիկանությունից հայտնել են, որ, ըստ  նախնական տվյալների՝ 26-ամյա երիտասարդը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մահ, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը։

Վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ  սպանվածի պարանոցի և կրծքավանդակի շրջանում են կրտած-ծակած վերքեր հայտնաբերվել։

Նշենք, որ դեպքից հետո տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հայտնել է, որ սպանվածը տրանսգենդեր անձ է։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով,  այսինքն՝ սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը և ուրիշի գույք ոչնչացնելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Քննչական կոմիտեից հայտնում են նաև, որ վարույթն իրականացնող մարմին ներկայացված անձը հարցաքննվել է  դեպքի հանգամանքների շուրջ, որի ընթացքում  խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, որից հետո բնակարանը հրկիզել է և  փորձել է Բավրա սահմանային անցակետով հատել ՀՀ պետական սահմանը: Վերջինս ձերբակալված է։

«Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, վերցվել են փորձանմուշներ, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելին անձինք»,- հայտնում են Քննչական կոմիտեից։

Արաքս Մամուլյան