«Նախորդ տարի էլ հայրն էր 7-ամյա դստերը սեռական բռնության ենթարկել»․ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյա

Լուրեր

18.12.2025 | 19:15
Նավթային շրջանն ավարտվում է. Ադրբեջանը 2027-2035 թվականներին կբախվի խորը ճգնաժամի. հետազոտություն
18.12.2025 | 19:06
Արմեն Գրիգորյանը և ՄԹ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը հանդիպում են ունեցել
18.12.2025 | 18:56
Միրզոյանը Շեկերինսկայի հետ քննարկել է ՀՀ–ՆԱՏՕ համագործակցության խորացումն ու նոր գործընկերային օրակարգը
18.12.2025 | 18:51
ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ևս 41 լցանավ
18.12.2025 | 18:46
10 եպիսկոպոսներին ուղեկցող անձինք ինչո՞ւ ոստիկանական հագուստով չէին․ ոստիկանապետի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:26
ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ն օգտագործել երեք երկրների համար. Կիևը դա անարդար է համարում. Զելենսկի
18.12.2025 | 18:18
Գարեգին Բ-ի դեմ ընդվզած եպիոսկոպոսները ժամանեցին Մայր Աթոռ․ նրանց ելույթն ուղեկցվեց սուլոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:11
Մեծաթիվ ոստիկանական ուժեր և հավաք Մայր Աթոռում // Փաշինյանը Պետերբուրգ կմեկնի՝ ԵՏՄ նիստի․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 18:09
Լավրովը ՀՀ-ում ընտրությունների հետ կապված Կալլասի արտահայտությունները որակել է «արտաքին միջամտության խոստովանություն»
18.12.2025 | 17:55
Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ կցանկանար անցկացնել գրեփլինգի մենամարտ
18.12.2025 | 17:43
Եկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, օրակարգը չգիտեմ. Վահան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:40
Դատարանը մերժել է անվանի ֆուտբոլիստին բանտից վաղաժամ ազատ արձակելու խնդրանքը
18.12.2025 | 17:35
Եկել եմ աջակցելու եպիսկոպոսներին. Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:34
Կեղծ աճուրդներ է կազմակերպել․ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
18.12.2025 | 17:30
Ինչու է Սամվել Կարապետյանի և տիկնոջ նկարը կախված Վեհարանում․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոր կողմից ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնությունների ենթարկված անչափահաս աղջիկը, քույրերի և եղբոր հետ տեղափոխվում է Հայ օգնության ֆոնդ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի վարչության մասնագետ Մամիկոն Գալոյանը։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան համացանցում տարածվեց մի տեսանյութ, թե ինչպես է մայրը հարվածում անչափահաս աղջկան, մերկացնում նրան, թքում վրան, սեռական բռնության ենթարկում և նույնը ստիպում անել մյուս երեխաներին։

Բռնության ենթարկվող աղջնակը, որը կնոջը դիմում է որպես «մամ» միայն ասում է․ «Ի՞նչ եմ արել, որ խփում ես», որից հետո հարվածներն ուժգնանում էին։

Կինը, որն աղջկան բռնության էր ենթարկում՝ Աննա Արևշատյանն է։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրան արդեն հայտնաբերել և տեղափոխել են Երևան քաղաքի ոստիկանության կենտրոնի բաժին։

Ընտանիքը նախկինում ապրել է Գեղարքունիքի մարզում, բազմազավակ ընտանիքում անչափահաս երեխաները, ըստ մարզպետարանի պաշտոնյայի, հաճախակի են բռնությունների ենթարկվել։ Ընտանիքի հայրն այժմ կալանավորված է իր յոթ տարեկան առջկան սեռական բռնության ենթարկելու համար։

«Հայրն անազատության մեջ է, իր երեխային սեռական բռնության է ենթարկել։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարի, յոթ տարեկան է եղել երեխան, սեռական բռնության է ենթարկել»,-  ասաց Մամիկոն Գալոյանը։

Հաշվի առնելով, որ ընտանիքում երեխաները հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնությունների են ենթարկվել մարզպետարանի պաշտոնյաներն ի՞նչ պարբերականությամբ են այցելել երեխաներին՝ հարցին
Մամիկոն Գալոյանը պատասխանեց, որ վերջին անգամ 2022 թվականի նոյեմբերին են այցելել ընտանիքին։

«Այս ընտանիքն առաջ ապրել է Գավառում, մենք իրենց հետ երկար ժամանակ աշխատել ենք, քանի որ կրկին բռնության դեպք է եղել։ Երեխաները հաճախում էին խնամքի ցերեկային կենտրոն, շատ դեպքեր են եղել այդ ընտանիքում։ Մայիսից տեղափոխվել են Երևան, մենք իրենց հետ կապ չենք ունեցել։ Մինչև նոյեմբեր էլ այցելություն եղել է ընտանիք, մենք երեխային, որը հոր կողմից բռնության էր ենթարկվել, այդ ժամանակ տեղափոխեցինք աջակցման կենտրոն և աշխատաքներ էինք տանում տանը մնացած երեք երեխաների հետ, որից մեկը նորածին է։ Մայրը միշտ ուզում էր, որ երեխաները իր մոտ մնան, ես քննարկումների ժամանակ ասում էի, որ մյուս երեխաներին էլ ժամանակավոր պետք է դուրս հանեն»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան