Գրանիկ Խնկոյանի գործով մեղադրանք է ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին

Լուրեր

20.02.2026 | 10:53
Խուզարկություններ՝ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում
20.02.2026 | 10:50
Բաքուն հերքում է Թրամփին. Ադրբեջանը չի մասնակցի Գազայի համար 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախագծին
20.02.2026 | 10:41
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 20-ի դրությամբ
20.02.2026 | 10:35
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծել են բողոքի դուրս եկած ընդդիմադիր ադրբեջանցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 10:29
Թրամփը հայտարարել է, որ Իրանը 10-15 օր ունի ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար
20.02.2026 | 10:20
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 10:05
Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի առաջին ռակետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 09:56
Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառերին. կա զոհ
20.02.2026 | 09:43
Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել
20.02.2026 | 09:33
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր` 2023թ․ օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ Գրանիկ Խնկոյանը 2023թ․ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Օգոստոսի 15-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Թ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք: Ա․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար։

Միջնորդություն է ներկայավել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի և Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: