Սյունիքի նախկին մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների մասնակցությամբ  միջադեպի գործի քննությունը նորից կսկսվի

Լուրեր

19.05.2024 | 23:02
Գերմանիան և Ֆրանսիան «անհանգստացած են» Վրաստանում ստեղծված իրավիճակով
19.05.2024 | 22:41
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի երկու անդամներ կապ են հաստատել փրկարարների հետ
19.05.2024 | 22:12
ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար. Զախարովա
19.05.2024 | 22:00
Սոցիալական ցանցերի ալգորիթմները ձեզ ավելի լավ գիտեն, քան դուք ինքներդ
19.05.2024 | 21:44
Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել
19.05.2024 | 21:38
Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ
19.05.2024 | 21:31
Երևանում անցկացվել է «One Run-First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 21:10
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են․ եղանակային պայմանները բարդացրել են գործընթացը
19.05.2024 | 21:00
Եկեղեցի-պետություն բաժանման, թագավոր օծելու և քաղաքացիական կրոնի մասին. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 20:46
Որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան՝ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ՀՀ ԱԳՆ
19.05.2024 | 20:37
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
19.05.2024 | 20:08
Իրանի նախագահին ուղեկցող թղթակիցը մանրամասներ է հայտնել
19.05.2024 | 19:59
Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին
19.05.2024 | 18:32
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է, փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր
19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
Բոլորը

Սյունիքի նախկին մարզպետների՝  Մելիքսեթ Պողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների՝ Կարեն Պողոսյանի և Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի գործի քննությունը նորից է սկվել։ Պատճառն այն է, որ գործը քննող դատավորը տեղափոխվել է այլ դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանի մոտ, կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի մի կողմում եղել է Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, իսկ մյուս կողմում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ, որով Կարեն Պողոսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող ինքնաձիգ, որից արձակել է կրակոցներ՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին։ Այս 3 անձինք գործով  տուժողի կարգավիճակ ունեն, իսկ Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց, ընտրելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է, սակայն Պողոսյանն  այդ ժամանակ, փաստացի,, արգելանքի չի վերցվել, քանի որ վարույթն իրականացնող մարմնին հայտնի չի եղել գտնվելու վայրը։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Այդ ժամանակ  Սյունիքի մարզպետը Մելիքսեթ Պողոսյանն էր։ Այն ընթացքում, երբ  իրավապահները փնտրում էին մարզպետի որդուն, ինքը՝ մարզպետը պնդում էր, թե որդին Հայաստանում է, հայտարարում, թե գործով ի սկզբանե սխալ քննություն է իրականացվել, և որդին կներկայանա, երբ պատշաճ քննություն իրականացվի։

Նշենք, որ Մելիքսեթ Պողոսյանի մյուս որդին՝ Մասիս Պողոսյանն էլ նույն  շրջանում  Սյունիքի մարզի դատախազի տեղակալն էր։ Հենց այս հանգամանքով պայմանավորված գործը, որը հարուցվել էր Քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչությունում, տեղափոխվեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչություն՝ Երևան։

Երևանում  դեպքի քննությունից ավելի, քան 3 ամիս անց՝ 2021-ի սեպտեմբերի 22-ին,Կարեն Պողոսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ Քննչական կոմիտե։ Նա երկու ամսով կալանավորվել, ապա՝ ազատ է արձակվել  քանի որ  դատարանը մերժել է կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Պողոսյանի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն, ու գործն ուղարկվել Սյունիքի մարզի դատարան, մակագրվել դատավոր Լուսինե Սեփխանյանին։ Վերջինս, սակայն, դեռևս գործի քննությունը չավարտած, տեղափոխվել է այլ դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին։ Շուրջ կես տարի գործը քննելուց հետո այս դատավորը ևս տեղափոխվել է այլ դատարան։ Այժմ էլ գործը մակագրվել է դատավոր Ռիմա Առաքելյանին։ Վերջինս այն վարույթ է ընդունել և մեկ դատական նիստ անցկացրել։

Այսպիսով՝ դեպքից՝ երկու, իսկ գործը դատարան ուղարկելուց՝ շուրջ մեկ տարի անց գործի քննությունը նորից կսկսվի։

Արաքս Մամուլյան