Ծաղկաձորում ապօրինի օտարված հողատարածքը կվերադարձվի պետությանը. Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Դատախազության հայցը բավարարելու մասին դատական ակտը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գլխավոր դատախազությունը 2019-2020 թվականներին պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և այլոց, այդ թվում՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա.Դ.-ի կնոջ Զ.Գ.-ի՝ Կոտայքի մարզի սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող նշանակության շուրջ 48,5 հա ընդհանուր մակերեսով 25 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի ապրիլի 7-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և Զ.Գ.-ի: Արդյունքում, անվավեր է ճանաչվել 2007 թվականի մայիսի 26-ի «Լոտ 26» հողամասի աճուրդը, իսկ Զ.Գ.-ն պարտավորվել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող 0,55 հա մակերեսով հողամասը:

Վճիռը բողոքարկվել է վերադաս ատյաններ. արդյունքում, Վճռաբեկ դատարանը, 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ վերահաստատել է Դատախազության և ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ վիճարկվող աճուրդն իրականացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի խախտմամբ և անփոփոխ է թողել Դատախազության հայցը բավարարելու մասին դատական ակտը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ օրինական ուժի մեջ է մտել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող 0,55 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին դատական ակտը:

2023 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ վերոնշյալ աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերից ևս 3-ը, որոնց օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի ևս 8,4 հա հողամաս:

Մնացած աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերը դեռևս գտնվում են Հակակոռուպցիոն դատարանի վարույթում: