Բողոքի ակցիա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի առաջ․ ակտիվիստները դիմեցին Պուտինին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Արցախում ակտիվիստներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Ռուսաստանի խաղաղապահների ռազմաբազայի առջև։ Ակտիվիստները հայտարարել են, որ փակում են ռուս խաղաղապահների ճանապարհը, քանի որ ռուսները հրաժարվել են ապահովել դեպի Լաչինի միջանցք նախատեսված խաղաղ երթի անվտանգությունը։

Լաչինի միջանցքի բացման նպատակ հետապնդող բողոքի ակցիայի մասնակից Արթուր Օսիպյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակը։ Նա ասել է, որ կա մեծ վտանգ, որ սննդամթերքի բացակայությունը կվերաճի տոտալ կոլապսի, ինչը ցեղասպանության տանող ճանապարհ է․

«Փոխանցեք ձեր գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին, որ բոլոր մահերը նրա խղճին են մնալու։ Նա բոլոր ղարաբաղցիներին խոստացել է արժանապատիվ կյանք, բայց իր խոստումը չի կատարել։ Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու պարտականությունն իր վրա է վերցրել Ռուսաստանը, և պետք է այն կատարի։ Բացի այդ, Ռուսաստանը պետք է վերահսկի Լաչինի միջանցքը, բայց դուք թույլատրել եք զինված ադրբեջանցիներին, որոնք ամեն օր կրակում են մեզ վրա, մտնել միջանցք։

Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, բայց այնտեղ հայտնվեցին զինված ադրբեջանցիներ, որոնք ապօրինաբար պահանջում են հայերի անձնագրերը և լրջագույն վտանգ են ներկայացնում»։

Բողոքի ակցիայի նախաձեռնողներից Արթուր Օսիպյանը պահանջ է ներկայացրել ռուսական խաղաղապահներին, որ նրանք այլևս իմաստազուրկ պատասխաններ չտան, թե իրավասու չեն ապահովել դեպի Լաչինի միջանցք երթի անվտանգությունը։

«Եթե դուք հրաժարվում եք ապահովել խաղաղ երթի անվտանգությունը, եթե դուք չեք պահպանում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եթե դուք անտեսում եք Իլհամ Ալիևի ցեղասպան քաղաքականությունը, ուրեմն՝ Ռուսաստանը դառնում է ցեղասպանության մասնակից։ Դուք պետք է հետևեք ձեր նախագահի ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարության կատարմանը։ Հակառակ դեպքում, Ռուսաստանը և Վլադիմիր Պուտինը դառնում են Ալիևի նախապատրաստած ցեղասպանության մասնակիցը»,- ասաց Արթուր Օսիպյանը։

Ռոբերտ Անանյան