ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
14.08.2023 | 17:46Օգոստոսի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ քննարկվել է Լաչինի միջանցքում և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ամբողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը։
ՌԴ ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է, որ մանրակրկիտ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին, այդ թվում՝ բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության խթանմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը։