Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է «Կոմերսանտի» հրապարակմանը

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին։

-Ռուսական «Կոմերսանտ» թերթը «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» հոդվածում, հղում անելով չներկայացված ոմն զրուցակցի ռուսական պետական կառույցներից, հայտնել է Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին: Ինչպիսի՞ն է Արցախի դիրքորոշումն այդ հարցի շուրջ:

-Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով առաջացած սուր հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման հարցում Արցախի Հանրապետությունը միշտ ունեցել և շարունակում է ունենալ հետևողական դիրքորոշում: Այդ դիրքորոշումը հիմնված է ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության վրա, որի 6-րդ կետը հստակ կերպով նախատեսում է Լաչինի միջանցքի գործունեության պարամետրերն ու կանոնակարգը, այնպես էլ՝ միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների վրա:
Այս համատեքստում ցանկացած նախաձեռնություն, որը Լաչինի միջանցքի օգտագործումը, այն էլ ծայրաստիճան սահմանափակ ռեժիմով կապում է այլ հարցերի և այլընտրանքային երթուղիների հետ, այդ թվում նաև՝ Աղդամով, իրականում հանդիսանում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ իր միջազգային պարտավորությունների խախտումն օրինականացնելու և այդ երկրի նախագահի կողմից ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը վերանայելու փորձ: Ադրբեջանի կողմից համառորեն առաջարկվող նման մոտեցումը կանխամտածված կերպով խախտում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու նվաստացնում արժանապատվությունը, ինչպես նաև հակասում է միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերին:

Կրկին ընդգծում ենք, որ այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է՝ ուղղված իր իսկ հրահրած հումանիտար աղետի և սովահարության սպառնալիքի օգտագործմանը որպես զենք և Արցախի ու նրա ժողովրդի բռնի հպատակեցման միջոց:

Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ ադրբեջանական կողմի առաջարկը հանգում է նրան, որպեսզի Լաչինի միջանցքն օգտագործվի բացառապես Հայաստանում բուժում ստանալու կարիք ունեցող մարդկանց բժշկական տարհանման և գուցե, Արցախից Հայաստան ծայրահեղ սահմանափակ ապրանքների տեղափոխան համար՝ Բաքվի համաձայնությունը ստանալուց հետո: Հրաժարվելով լիովին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով և առաջարկելով այլընտրանքային երթուղիներ, ադրբեջանական կողմը հետևողականորեն փորձում է կտրել Հայաստանի և Արցախի ժողովրդի միջև գոյություն ունեցող խորը կապերը, նրան զրկել ինքնությունից, ինքնաբավությունից ու զարգանալու հնարավորությունից: Տվյալ նախաձեռնությունը միտված է նաև Լաչինի միջանցքի հայեցակարգի ապամոնտաժմանը, որը հակամարտության համապարփակ, արդար և արժանապատիվ կարգավորման առանցքային տարրն է:

Ավելորդ չի լինի ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները չեն նախատեսում Ադրբեջանի որևէ ներկայություն Լաչինի միջանցքում կամ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ տեղաշարժի սահմանափակում: Հատկանշական է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը, գտնվելով Բաքվում, 2023 թվականի փետրվարի 28-ին հաստատել է, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցակետերի տեղադրումը Եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ:

Հիշեցնենք՝ ՌԴ պետական ապարատում «Կոմերսանտի» անանուն զրուցակիցը, որը քաջատեղյակ է Հարավային Կովկասում իրավիճակից, հայտնել էր, որ Աղդամով ճանապարհը, միևնույն է, բացվելու է։ Պարբերականի աղբյուրը պատմել է նաև սրա հետ կապված ՌԴ-ի առաջարկի մասին։ Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարբերակ է առաջարկել, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական, թե՛ արցախյան կողմերը։