Դատախազությունը Երևանի որոշ հողատարածքների օտարման մասին որոշումներն անվավեր ճանաչելու հայցադիմումներ է ներկայացրել դատարան

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում արձանագրվել են օտարման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարելու դեպքեր․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2023 թվականի մայիս-հունիս ամիսներին Դատախազությունը մի շարք հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական և հակակոռուպցիոն դատարաններ:

Մասնավորապես՝

• Րաֆֆի 22 հասցեում գտնվող Վահան Զատիկյանի անվան այգու 290.0 քմ մակերեսով հողամասում կառուցված 571.8 քմ մակերեսով ինքնակամ կառույցը Երևանի քաղաքապետի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ համարվել է Երևանի սեփականություն, և հաջորդ տարի Մ.Շ.-ն, որպես սեփականություն, Երևան համայնքից ձեռք է բերել հողամասն ու շինությունը: Օրենսդրության պահանջների խախտմամբ կայացված որոշումն անվավեր ճանաչելու նպատակով Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:

• Երևանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 22-ի 3388-Ա որոշմամբ՝ օտարվել են Անդրանիկի 121/8 հասցեում, իսկ 2013 թվականի մայիսի 17-ի 2480-Ա որոշմամբ՝ Անդրանիկի 123/5 և 121/8 հասցեներում գտնվող «Իտալական» այգու հողամասերը, այն դեպքում, երբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով՝ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերն արգելվում է սեփականության իրավունքով փոխանցել քաղաքացիներին և իրավաբանական անձանց: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը Երևանի քաղաքապետի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով 3 հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:

• Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ոչ գույքային պահանջներով 2 հայցադիմում՝ Անդրանիկի 43 հասցեի և դրան հարակից տարածքներում ինքնակամ կառույցները քանդելու պահանջով, քանի որ ինքնակամ կառույցները հետագայում ևս Հողային օրենսգրքի սահմանափակումներով պայմանավորված՝ ենթակա չէին օրինականացման:

• Երևանի քաղաքապետի 2004 թվականի մայիսի 11-ի 799-Ա որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին օգտագործման իրավունքով տրամադրվել է Բաբաջանյան 304 հասցեում գտնվող 8760 քմ մակերեսով «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ իր հողամասով: Համայնքի ավագանու 2004 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ՝ օտարվել է «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ին: Հայցադիմումներ են ներկայացվել Վարչական և Հակակոռուպցիոն դատարաններ:

• 2008 թվականի ապրիլի 16-ի 113-Ա որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանին Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր) արգելքի պայմաններում՝ Երևան քաղաքի Ջամբուլի 29 և 29/3 հասցեում գտնվող 0.515193 հա հողատարածքը տրամադրել է Ա.Հ.-ին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փորձագետի եզրակացությամբ հաստատվել է, որ վերոնշյալ հողատարածքը նախատեսված է եղել էլեկտրահաղորդիչ գծերի համար: Վարչական դատարանը վարույթ է ընդունել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 2008 թվականի ապրիլի 16-ի որոշումն անվավեր ճանաչելու, Կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումներն ու սեղանամատյանի գրառումները վերացնելու պահանջներով հայցադիմումը:

• Շահումյանի շրջանի Հաղթանակի գյուղխորհրդի կողմից 1990 թվականի հունիսի 13-ին և 1997 թվականի հոկտեմբերի 24-ին Հաղթանակ թաղամասում որոշ հողօգտագործողների տրամադրվել են հողի սեփականության իրավունքի պետական ակտեր՝ վավերացված «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂ. ՀԱՄԱՅՆՔԻ Փ. Բ. Ը.» կնիքով: Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքը «փակ բաժնետիրական ընկերության» կազմակերպաիրավական ձև չի ունեցել և չէր կարող պարունակել «ՓԲԸ» գրառումը: 2022 թվականին հողօգատգործողները սեփականության իրավունքի պետական ակտերը ներկայացրել են Երևանի քաղաքապետարան: 2023 թվականի հունիսի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան: