«Ոսկե Ծիրանի» հյուրերին «քաղցած են պահել»․ մեկնաբանում են, թե թյուրիմացություն է եղել

Լուրեր

08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
Բոլորը

Factor.am-ին հայտնի դարձավ, որ օրերս «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան այցելած հյուրերն անհարմար իրավիճակում են հայտնվել։

Միջոցառման բացման երեկոյան շուրջ 150 հյուրեր պետք է Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ մասնակեցին ճաշկերույթի, սակայն, երբ նրանք գնացել են նախապես որոշված ռեստորան, պարզվել է որ այնտեղ հարսանիք է,  եւ փառատոնի հյուրերին չեն կարող ընդունել։

Խնդիրն առաջացել է այն պատճառով, որ մշակույթի նախարարի օգնականը նախապես պատշաճ կերպով չի կատարել պատվերը։ Ի վերջո, անհարմար վիճակում հայտնված փառատոնի կազմակերպիչները ստիպված են եղել արագ նոր ռեստորան գտնել, որը կկարողանա այդ քանակով հյուրերի ընդունել։

Արդյունքում հաջողվել է հյուրերին տանել Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկը, որտեղ էլ, սակայն, վերջում հարց է ծագել, թե ով պետք է փակի հաշիվը։

Պարզելու համար, թե ում թերացման արդյունքում է նման իրավիճակ ստեղծվել, Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց Մշակույթի նախարարությունից։

Մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը պատասխանեց․ «Մշակույթի նախախարությունը չի զբաղվել այդ հարցով, մնացած ամբողջ տեղեկատվության համար, խնդրում եմ դիմեք «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչներրին։

Դիմեցինք նաև կինոփառատոնի կազմակերպիչներին։ Մեզ հետ զրույցում կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը խնդիրը չհերքեց, բայց ասաց, որ մի փոքր այլ է եղել իրականում․ «Խնդիր ու թյուրիմացություն եղել է, բայց շատ արագ հարթվել է, ամեն ինչ նորմալ անցել է։ Ավելի շատ երկրորդ օղակների խնդիրն է, ինֆորմացիայի փոխանակման խնդիր է եղել, որի արդյունքում թյուրիմացություն է եղել, որը արագ շտկվել է»,- հավաստիացրեց Հակոբյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ 150 հոգանոց խումբը չի գնացել ռեստորան, որտեղ պարզվել է, նրանց չեն կարող հյուրընկալել։ Հակոբյանի տեղեկացմամբ՝ նախօրոք փոքր խումբ է գնացել տեխնիկական հարցերը լուծելու․ «Ուղղակի ճաշկերույթը մի քիչ ավելի ուշ է տեղի ունեցել, քան, սովորաբար, լինում է, բայց տեղում ամեն ինչ շտկվել է»։

Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ իրենց հյուրերը շատ ավելի շատ են, քան 150-ը և վստահեցրեց, թե հյուրերից ոչ ոք չի «նեղվել», հաստատեց նաեւ մեր տեղեկությունը, որ ի վերջո հյուրերին տարել են Աբովյան․ «Աբովյանը մեր գործընկերն է, մենք բոլորի հետ համատեղ ենք աշխատում, փառատոնը մեծ հեղինակություն ունի և մենք շատ արագ կարողանում ենք նմանատիպ հարցրերը լուծել»։

Ինչ վերաբերում է ճաշկերույթից հետո հաշիվը փակելու հարցում ծագած խնդրին՝ մեր զրուցակիցը վստահեցրեց, թե նման հարց չի եղել, բայց թե ով է փակողը եղել, չմեկնաբանեց՝ ասելով, որ ներքին ինֆորմացիա է։