Թուրքիայում ձերբակալել և Բաքվին են հանձնել ադրբեջանցի գիտնականին, որին կասկածում են գյունելական շարժման հետ կապերի համար

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Թուրքիայում ձերբակալվել և Ադրբեջան է տարվել գիտնական-տնտեսագետ Ֆազիլ Գասիմովը, որին թուրքերը մեղադրում են գյուլենական FETÖ շարժման հետ կապերի համար։ Պաշտոնական տվյալներով՝ Գասիմովը ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի գործով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Ֆազիլ Գասիմովը ձերբակալվել է ՆԳՆ-ի կողմից և տարվել Ադրբեջան ու հանձնվել հետաքննությանը»,- ասվում է ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Գասիմովի եղբայրը՝ Նազիմ Գասիմովը լրատվամիջոցներին պատմել է, որ նրան տարել են տնից, որտեղ բնակվում էր։

«Ի՞նչ պատճառով են նրան ձերբակալել՝ տեղեկություն չի տրամադրվել։ Սոցցանցերից տեղեկացանք, որ Ֆազիլին Բաքու են բերել։ Սակայն ձերբակալման պատճառը մեր ընտանիքին չի բացատրվել, պետական ​​կառույցներում նրա մասին տեղեկություն ստանալ չենք կարող»,- պատմել է եղբայրը։

Գասիմովը սովորել է Թուրքիայում՝ Ստամբուլի համալսարանում, իրավագիտության և տնտեսագիտության դոկտոր է։

Գուբադ Իբադօղլուի փաստաբան Բահրուզ Բայրամովն իր հերթին նշել է, որ մինչ այժմ Ադրբեջանում ոչ ոք քրեական հետապնդման չի ենթարկվել FETÖ-ին առնչություն ունենալու համար։ Նա ասել է, որ ոչինչ չգիտի Գասիմովի՝ Իբադօղլուի գործում ներգրավվածության մասին։

Հավելենք, որ Իբադօղլուն ձերբակալվել է հուլիսի 23-ին, նրա գրասենյակում խուզարկություն է իրականացվել։ Սկզբում Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Թուրքիայի ՆԳՆ-ից ստացված տեղեկատվության հիման վրա գործողություն է իրականացվել գյուլենական FETÖ շարժման հետ կապ ունեցող անձանց նկատմամբ։ Հինգ ձերբակալվածներից մեկը ցուցմունք էր տվել Իբադօղլուի հետ իր կապերի մասին։ Այնուհետև գործչին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդվածքով (կեղծ փողերի կամ արտարժույթի ձեռքբերում կամ վաճառք որպես կազմակերպված խմբի կազմում): Այս հոդվածով նրան սպառնում է 8-ից 12 տարվա ազատազրկում։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանավորումը։ Իբադօղլուն հայտարարել է, որ իրեն կալանավորել են Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի պատվերով։

Հավելենք, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ինչպես նաև միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին հարգել Իբադօղլուի իրավունքներն ու ազատ արձակել նրան։

Էմմա Չոբանյան