Կար երեխա, որի համար երազանք էր Վանաձորից գալ Երևան․ ինչ է տեղի ունեցել «Ակվատեկում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հասմիկ Սողոմոնյանը երեկ Վանաձորից Երևանի «Ակվատեկ» համալիր այցելած հաշմանդամություն ունեցող 8 երեխաներից մեկի տատիկն է։ Երեկ երեկոյան նա Ֆեյսբուքում գրառում էր արել, որ Ջրաշխարհի «Ակվատեկ» համալիրի դռները փակ են եղել իրենց առաջ։ Ըստ գրառման՝ պատճառաբանությունը եղել է այն, որ հանգստացողներին կխանգարեն։ Կարճ ժամանակ անց Հասմիկ Սողոմոնյանը գրառումը խմբագրել էր՝ նշելով, թե խնդիրն իրականում կապված է «Ակվատեկ» համալիրի հետ, իսկ Ջրաշխարհում նրանց ընդունել են և նույնիսկ անվճար ծառայություն առաջարկել։

«Ջրաշխարհը» և «Ակվատեկը», սակայն, տարբեր հաստատություններ չեն։ Դրանք «ՎԱԼԵՆՍԻԱ» համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի մեջ մտնող կառուցվածքային ստորաբաժանումներ են և ունեն մեկ սեփականատեր։

Հասմիկ Սողոմոնյանի խոսքով՝ Վանաձորի երիտասարդ կամավորներն արդեն մեկ տարուց ավելի է՝ շաբաթվա մեկ օրը տրամադրում են հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Այս անգամ էլ որոշել էին երեխաներին բերել մարզաառողջարանային այս համալիր։

Ըստ Սողոմոնյանի՝ մերժում ստանալուց հետո կամավորները մոտեցել են «Ջրաշխարհ», այնտեղ նրանց առաջարկել են հաշմանդամություն ունեցող երեխաներին անվճար մուտքի հնարավորություն, բայց քանի որ լողավազանը բացօթյա է, իսկ երեխաներն արևի ուղիղ ճառագայթների տակ ցանկալի չէ՝ լինեն, կամավորները և ծնողները որոշել են «Ջրաշխարհ» չմտնել։

Հասմիկ Սողոմոնյանն «Ակվատեկ»-ի մոտ Factor TV-ի հետ հարցազրույցի էր եկել թոռան և դստեր հետ։ Նկարահանման ընթացքում «Ջրաշխարհ»-ի անվտանգության աշխատակիցը մոտեցավ և ասաց, որ տնօրենը նրանց հրավիրում է իր աշխատասենյակ։ Մեր նկարահանող խումբը ևս գնաց այդ հանդիպմանը։

«ՎԱԼԵՆՍԻԱ» համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի տնօրեն Աշխեն Մաթևոսյանը, որը չցանկացավ կադրում երևալ, պնդեց, որ իրենց համալիրում չեն խուսափում հաշմանդամություն ունեցող անձանց հյուրընկալելուց։ Ըստ Մաթևոսյանի՝ երեկ «Ակվատեկ»-ի պատասխանատուն սիրով ընդունել է երեխաներին համալիր բերած կամավորին և ծանոթացրել տարածքին։

«Ակվատեկ»-ի պատասխանատուն, որի հետ երեկ զրուցել է կամավորը, Factor TV-ին ասաց՝ փակ լողավազանը խորն է, և մտածել է, որ դա երեխաների համար հարմար տարբերակ չի լինի։ Բացի այդ, կիրակի օրով պայմանավորված՝ մեծ բազմություն է հավաքված եղել, ինչի պատճառով երեխաները կարող էին իրենց հարմարավետ չզգալ։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել այն կամավորի հետ, որը երեկ զրուցել է պատասխանատուի հետ, իսկ «Ակվատեկ»-ում մեզ լուսանկարներ ցույց տվեցին, որտեղ երևում է, որ պատասխանատուն և կամավորը խոսում են, սակայն չցուցադրեցին տեսագրությունները՝ պատճառաբանելով, որ դրանցում աղմուկի պատճառով երկխոսությունը լսելի չէ։

Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ կապված միջադեպին արձագանքել էր ՄԻՊ-ը։ Պաշտպանը նշել էր, որ աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել խնդրով՝ իրավիճակի պատճառները պարզելու համար։ Ներառականության հարցը ՀՀ-ում շարունակում է խնդիր մնալ․  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի խոսքով՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելված է, սակայն օրենսդրական առումով կա բարելավելու կարիք։

Պատգամավորի խոսքով՝ խտրականությունը քննելիս դատարանները  պետք է ունենան համապատասխան գործիքներ, որը ՀՀ օրենսդրությունը չի ապահովում։

Հայաստանում լողավազանները հիմնականում հարմարեցված չեն անվասայլակով անձանց համար։ Քիչ չեն դեպքերը, երբ հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են նաև հանգստի և ժամանցի այլ վայրեր այցելելու հնարավորությունից։

Մանրամասները` տեսանյութում։

Անի Թամրազյան