ԱՊՀ երրորդ խաղերն անցկացվելու են Գյանջայում
2025 թվականին ԱՊՀ երրորդ խաղերը կանցկացվեն Ադրբեջանի Գյանջա քաղաքում։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի փոխնախարար Մարիանա Վասիլևան․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ Գյանջայում նոր ժամանակակից համալիր է կառուցվում։ Մեզ դուր եկավ այն միտքը, որ մարզերում կարելի է մրցույթներ անցկացնել»,- ասել է Վասիլևան։
Նշենք, որ այս տարի ԱՊՀ երկրորդ խաղերն անցկացվում են Բելառուսում։ Մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։