Ուկրաինայում շարունակվող պատերազմը դրդում է ընդլայնել Թուրքիայի նավահանգիստները՝ բեռների ուշացումից խուսափելու համար

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետ կապված թուրքական նավահանգիստները բախվում են բեռնատար նավերի սպասման ժամանակի ավելացմանը, ինչն էլ ստիպել է Քոջաելիի արդյունաբերական կենտրոնի ընկերություններին ավելի շատ պահեստային տարածքներ տրամադրել, գրում է Turkish Minute-ը։

Քոջաելիում հաստատություններ ունեցող մի քանի ընկերություններ այժմ դիմում են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) զեկույցների համար՝ հիմնավորելու իրենց նավահանգիստների սպասարկման տարածքների ընդլայնումը:

Efesan Iron Industry and Trade Inc.-ը վերջին օրինակն է, որը դիմել է Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարություն՝ նախաձեռնելու «Port Back Service Area» նախագիծը Քոջաելիի հատուկ տարածքում: Ընդլայնման համար առաջարկվող տարածքը կազմում է 16,459,07 քառակուսի մետր՝ թույլատրված 20,599,89 ք/մ-ից, և նախարարությունն արդեն հայտարարել է ՇՄԱԳ գործընթացի մեկնարկի մասին։ Քոջաելիի քաղաքապետարանն իր զեկույցում դրական կարծիք է հայտնել նախագծի վերաբերյալ:

Ծրագրի հիմնական նպատակն է լուծել նավահանգիստների պահեստային տարածքների աճող պահանջարկը, որը կարող է բավարարել ներմուծման և արտահանման կարիքները:

Լրատվամիջոցը գրում է, որ թուրքական նավահանգիստներում բեռների ուշացումը, որը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, ինչպես նաև համաշխարհային և ազգային այլ զարգացումներով, առաջացրել է ընդլայնված պահեստային օբյեկտների հրատապ անհրաժեշտություն:

Առաջարկվող լուծումը ներառում է ներկայում օգտագործվող սպասարկման ճանապարհը նավահանգստի սպասարկման տարածքի փոխակերպելը։ Այսպես, տեղական արդյունաբերական ընկերությունները ձգտում են նվազեցնել ծանրաբեռնվածությունը և նավահանգիստներում ապրանքների երկար մնալու հետևանքով առաջացած ձգձգումները: Նշվում է, որ համաշխարհային առևտրի օրինաչափությունները զարգանում են աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում, տեղական արդյունաբերություններն արագորեն հարմարվում են ծովային ոլորտում փոփոխվող պահանջներին և մարտահրավերներին:

Էմմա Չոբանյան