Արցախի բնակիչներին գոյության վտանգ է սպառնում Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով բաց քննարկմանը ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը ներկայացրել է Արցախում տիրող աղետալի իրավիճակը։

Նա նշել է, որ ցանկանում է ուշադրություն հրավիրել Արցախում տիրող իրավիճակին, երբ մարդիկ չեն կարողանում կաթ, հաց գտնել երեխաների համար կամ բժշկական օգնություն ստանալ։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներին գոյության վտանգ է սպառնում Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով: Ադրբեջանն ավելի քան յոթ ամիս փակ է պահում Լաչինի միջանցքը։ Սա Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման կոպիտ խախտում է, որը վերահաստատվել է հուլիսի 6 հրամանով»,- հայտարարել է Վահե Գևորգյանը։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են սննդի, դեղորայքի և կենսական ապրանքների կրիտիկական պակասի։ Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների խաթարումը կաթվածահար է արել սոցիալական և բժշկական ոլորտները, տրանսպորտի համակարգը։

«Շրջափակումն ազդել է մարդկանց ամենախոցելի խմբերի վրա։ Սննդի և վիտամինների պակասից 2,000 հղի կանայք, 30,000 երեխաները, 12,000 տարեցներն ու 9,000 հաշմանդամություն ունեցող անձինք պայքարում են՝ ապրելու համար կենսական նշանակության ապրանքների ու բժշկական օգնության բացակայության պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց՝ ի ցույց դնելով բնակչության շրջանում սովը պարտադրելու իր մտադրությունը»,- ասել է Գևորգյանը։

ՀՀ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է՝ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեն հայտարարությամբ նշել է, որ Լաչինի միջանցքով հնարավոր չէ հումանիտար բեռներ տեղափոխել, ինչից երեք օր անց Ադրբեջանը ձերբակալել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը հենց Կարմիր Խաչի կողմից Արցախից տեղափոխվում էր Հայաստան՝ բուժման համար։

Գևորգյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկել ԼՂ-ին, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ այն մուտք գործի Արցախ։

«Տեղում հումանիտար իրավիճակն ու սովի վտանգը պահանջում են, որ լիովին կատարվի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և հարգվեն միջազգային հումանիտար իրավունքն ու մարդու իրավունքները։ Մենք հուսով ենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեկվա հայտարարությունը կլինի առաջին քայլը ՄԱԿ-ի կողմից՝ տեղում ներգրավման համար։ Սա պետք է կանխվի ու կանխարգելվի։ Մենք կոչ ենք ՄԱԿ-ին հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ՝ կատարելու միջազգային դատարանի որոշումներն ու միջազգային հումանիտար իրավունքը, անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, հումանիտար օգնության տրամադրումը, ՄԱԿ-ի գործակալությունների, Կարմիր Խաչի մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարել է Վահե Գևորգյանը։

Էմմա Չոբանյան