Հույս ունեմ՝ այն ամենը, ինչ դուք տեսաք այսօր այստեղ, հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ. Կոստանյանը՝ Կոռնիձոր այցելած դիվանագետներին

Լուրեր

15.12.2025 | 19:00
Ադրբեջանը պատերազմով ավելի մեծ նվաճումներ կունենար, քան՝ բանակցելով․ դա է 2020-ի հարձակման պատճառը․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:47
Ձեր ախորժակը իջացրե՛ք. վարորդը` Yandex-ի ղեկավարությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:38
Արգենտինայի հավաքականը կարող է զրկվել ԱԱ-2026-ի մասնակցության իրավունքից
15.12.2025 | 18:30
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
15.12.2025 | 18:23
Տոկոսների իջեցում ենք պահանջում. Yandex-ի վարորդների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:14
UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան ժամանակավորապես հրաժարվել է տիտղոսի պաշտպանությունից
15.12.2025 | 18:01
Զինվորին, ըստ ՔԿ-ի, ինքնասպանության են հասցրել // ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը
15.12.2025 | 17:57
Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ. Սամվել Կարապետյան
15.12.2025 | 17:46
Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
15.12.2025 | 17:35
ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին
15.12.2025 | 17:26
ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
15.12.2025 | 17:20
«Լեսթերի» ֆուտբոլիստի գոլը 60 մետրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:13
Yandex Go-ի վարորդների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
15.12.2025 | 17:11
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչները այցելել են Հակարիի կամրջի շրջակայք:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար առաջին անհրաժեշտության հումանիտար աջակցության առաքումը ԼՂ:
Հակարիի կամրջի շրջակայք այցից հետո ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը Գորիսում հանդիպել են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, մասնավորպաես, նշել է.

«Իրական ճգնաժամը շարունակում է ահագնանալ Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակիչները դեկտեմբերի 12-ից սկսած արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման մեջ: Եվ սա ուղեկցվում է հումանիտար լրջագույն խնդիրներով գետնի վրա: Արդեն մի քանի ամիս է, որ ԼՂ-ում խափանված է էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացրել տեղում: Արդեն տևական ժամանակ է, որ Լեռնային Ղարաբաղում կա սննդի լրջագույն պակաս, դեղորայքի լրջագույն պակաս, բառացիորեն բոլոր իրավունքները, որ մարդիկ պետք է ունենան, այս պահին շարունակում են ոտնահարվել:

Դժվար է պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքերը` մեկ ճակատով փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում: Այս 7 ամիսները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն ականջալուր չէ միջազգային հանրության կոչերին` բացելու Լաչինի միջանցքը, այլև բացառիկ արհամարհանք է դրսևորում ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռներին, համաձայն որի Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

Ըստ էության, այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանությունների կողմից և այն գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, ցույց են տալիս, որ կա հստակ միտում ԼՂ-ում ապրող ժողովրդի համար՝ ստեղծել կյանքի հետ անհամատեղելի պայմաններ, ինչն էլ իր հերթին կբերի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների: Կարծում եմ՝ սա 21-րդ դարում քաղաքակիրթ հանրության համար որևէ կերպ ընդունելի լինել չի կարող, և հույս ունեմ՝ այն ամենը, ինչ դուք տեսաք այսօր այստեղ հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ:

Մենք ակնկալում ենք, որ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով և գործողություններով, ինչը թույլ կտա օր առաջ, ժամ առաջ ապաշրջափակել և բացել Լաչինի միջանցքը»: