Մեղադրյալի աթոռին սխալ մարդ էր նստած. անձը 2 անգամ արդարացվել է. Արմինե Ֆանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Կարեն Կոնգուրցևը մեղադրվում էր 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ։ 2 տարի, 7 ամիս կալանքի տակ մնալուց հետո ապրիլի 15-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Նարինե Հովակիմյանի որոշմամբ, Կարենն արդարացվել ու ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Ոչ միայն մենք ենք պնդում, որ այդ հանցագործության հետ առնչություն չուներ, այլ նաև դա հաստատվել է արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Ավելին՝ այդ անձը 2 անգամ է արդարացվել․ սա աննախադեպ է։ Առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվելուց հետո մեկ անգամ էլ Վերաքննիչ դատարանի կողմից է արդարացվել։ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել իրավապաշպանների բողոքի հիման վրա, քանի որ նախորդ արդարացումից հետո Վերաքննիչ դատարանն այնպիսի ակտ էր կայացրել, որը նույնիսկ իրավագիտության պատկերացումների մեջ։

Այս մասին այսօր քննարկման ժամանակ նշեց սպանված պատանու հոր՝ Հակոբ Հովակիմյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմինե Ֆանյանը։
Փաստաբանը հավելեց, որ պարզվել է՝ շինծու ցուցմունքներ են եղել գործում և աներկբա ապացույցների առկայությամբ հիմանվորվել և հաստատվել է Կոնգուրցևի անմեղությունը։

Փաստաբանի խոսքով՝ իրական սպանություն կատարած անձը շրջում է ազատության մեջ։ Ֆանյանի դիտարկմամբ՝ արդարությանը հասնելու ճանապարհին դա խոչընդոտ էր, և ուժերը մեկտեղվել են՝ ճշմարտությունը և իրական սպանություն կատարած անձանց բացահայտելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։