«Տրդատ Սարգսյանի անունը փորձել են մաքրել»․ 4 տարի կոմայի մեջ եղած փոխգնդապետի գործն արդյոք կվերաբացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 14:41
ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ նոր առաքելության տեղակայումը
21.04.2026 | 14:33
Հայտնի է առաջին ակումբը, որը կլքի Պրեմիեր լիգան
21.04.2026 | 14:22
Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Մակրոնի այցին ընդառաջ երկկողմ օրակարգը
21.04.2026 | 14:16
Իրանական ոչ մի պատվիրակություն դեռևս չի մեկնել Իսլամաբադ․ Իրանի պետական ​​հեռուստատեսություն
21.04.2026 | 14:05
Ռուսաստանի հավաքականում խաղացած ֆուտբոլիստը կհամալրի Հայաստանի հավաքականը
21.04.2026 | 13:58
Եթե գումար չծախսենք իրավակարգերի համար, ձեր դղյակը նենց կթալանեն, որ խաբար չեք լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 13:49
Թեհրանը կոչ է անում ազատ արձակել ԱՄՆ-ի կողմից առգրավված բեռնատար նավն ու դրա անձնակազմին
21.04.2026 | 13:40
Սարիկ Մինասյանի կողմից համացանցում հայհոյանքներ գրելու դեպքով վարույթ չի նախաձեռնվել
21.04.2026 | 13:36
Մոդրիչը 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ
21.04.2026 | 13:32
Ավտոբուսի վեճերը կապ չունեն քաղաքապետի խոսքի հետ․ ավագանու ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 13:24
Հոդվածում նշված տեղեկությունները իրականության հետ կապ չունեն․ վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի դստեր հետ կապված հրապարակման մասին
21.04.2026 | 13:21
Հոգևորականները չեն կարող հայտարարագրման համակարգից դուրս լինել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 13:13
Թրամփը հայտարարել է, որ Իրանից ուրանի դուրսբերումը «երկար և դժվար գործընթաց կլինի»
21.04.2026 | 13:05
Արման Ծառուկյանը մտադիր է ինքնաթիռ գնել
21.04.2026 | 12:56
Քննարկելու ենք Հայաստանի համար նոր առաքելության հարցը. Կայա Կալլաս
Բոլորը

Երեկ Մուրացանի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը: Նա շուրջ 4 տարի կոմայի մեջ էր։  Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում. նա հոսպիտալ էր տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով, արյունազեղման մեծ օջախով և ուղեղի աջ կիսագնդի տեղաշարժով։ Այնինչ, ավելի վաղ, տեղեկություններ էին շրջանառվում, որ Մխիթարյանն ընդամենը  բռնունցքի մեկ հարված է ստացել։

Հարազատները պնդում են՝ փոխգնդապետին ծեծել է այն ժամանակ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Տրդատ Սարգսյանի օգնականը, իսկ միջադեպին ներկա է եղել նաև նախկին մարզպետը։

Միջադեպից երկու շաբաթ անց Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, թեև պնդում էր, թե ինքը որևէ մասնակցություն չի ունեցել միջադեպին։ Թեև վկաները պնդում էին, որ, այնուամենայնիվ, մասնակից է եղել նաև Տրդատ Սարգսյանը, սակայն Քննչական կոմիտեն չէր շտապում մարզպետի մասնակցության հարցը քննել։

Ի վերջո, դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու հոդվածով մեղադրյալի աթոռին հայտնվեցին, ապա կալանավորվեցին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայր Զավեն Գրիգորյանը։ Վերջինս գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ նախաքննական մարմնի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, իսկ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ դրվագն անջատվեց և ուղարկվեց դատարան։ 2 տարվա դատաքննությունից հետո Գրիգորյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման։

Դատական գործընթացը, սակայն, այսքանով չի ավարտվել։ Միջադեպին ներկա երեք զինվորականները, որոնք ցուցմունքում նշել էին նախկին մարզպետի և Զավեն Գրիգորյանի ներկայության մասին, սուտ մատնության հոդվածով այս պահին մեղադրյալի աթոռին են։ Ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ գուցե ամեն ինչ այլ լիներ, եթե Տրդատ Սարգսյանը մասնակցություն չունենար դեպքին։

Տրդատ Սարգսյանն ամիսներ առաջ Գլխավոր դատախազին հարց էր ուղղում, թե ինչու ցուցմունք տված այդ զինվորականները կալանքի տակ չեն։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է՝ գործի ամբողջ քննությունն ընթացել է այնպես, որ Տրդատ Սարգսյանի անունը մաքուր պահվի։ Ալեքսանյանն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք դատաիրավական համակարգը որդեգրել է «նախկինների» գործելաոճը։

Արդյո՞ք փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահվան հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ քրեական գործի վերաբացման և հոդվածի վերաորակման համար, Գլխավոր դատախազությունը դեռևս չի մեկնաբանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան