Բայրամովը Աբդոլահիանի հետ զրույցում քննարկել է Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և  Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել ու մտքեր փոխանակել երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հիմնական հարցերի շուրջ, գրում է Մեհր գործակալությունը։

Իրանի ԱԳՆ հաղորդմամբ՝ Աբդոլահիանը հայտարարել է, որ երկու երկրների միջև համագործակցության գործընթացը ներկայումս գտնվում է կառուցողական և դրական ուղու վրա։ Նա հաջող է որակել Իրանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավարների վերջին հանդիպումը Աստարայում՝ հավելելով, որ երկու երկրների միջև դրական պայմանավորվածություններ են ձեռք  բերվել  հատկապես երկաթուղային և ճանապարհային ոլորտում։

Բայրամովն էլ իր հերթին իրանցի գործընկերոջ վերջին այցը Բաքու նշանակալի է համարել։ Նա հավելել է, որ «այցից հետո ամենակարճ ժամկետում կարող են տեսնել դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա»։

Բայրամովը նաև Ադրբեջանի երախտագիտությունն է հայտնել «Ղարաբաղի հարցում Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական դիրքորոշումների համար»։

Երկու կողմերը նաև ոչ կառուցողական են համարել «տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունը»՝ միաժամանակ ընդգծելով տարածաշրջանի երկրների և դերակատարների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

Բայրամովը հայտարարել է, թե Արցախում  «հումանիտար իրավիճակի մասին վերջին պնդումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական շահարկումներ» ու Հայաստանին մեղադրել  սադրանքների մեջ։

Էմմա Չոբանյան