Թվով 206 դատավորի աշխատվարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

ՀՀ-ում գործող դատարաններից ամենածանրաբեռնված օղակի՝ Առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն: Այա մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ ՀՀ-ում գործող 300 դատավոր կա, և եթե այս նախագիծը հաստատվի, 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա. դա Ընդհանուր իրավասության դատարանն է, Վարչական դատարանն է և Սնանկության դատարանն է:
«Այս փոփոխությունը կբերի նրան, որ այս գերծանրաբեռնված օղակն ավելի գրավիչ կլինի մեր մասնագետների համար, քանի որ վերջերս մեր իրականացրած փոփոխության արդյունքում հնարավորություն ստեղծվեց, որ պարտադիր՝ մոտավորապես 1 տարվա ուսուցումը կրճատվի, և նոր, ավելի բարդ, միջազգային ստանդարտներին համապատասխան քննություն հանձնելով՝ մեր 5 տարվա մասնագետները, որոնք կարող են լինել թե՛ պետական համակարգից, թե՛ պրոֆեսիոնալ փաստաբաններ, կարող են գալ, քննություն հանձնել և միանգամից դառնալ դատավոր: Եվ այս նոր նշաձողը, որ սահմանում ենք, իսկ, ըստ էության, հավասարեցնում ենք Հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձին, է՛լ ավելի գրավիչ կդարձնի այս ուղղությունը»,- ասաց Գրիգոր Մինասյանը:

Ըստ նախարարի՝ միջազգային գործընկերները և միջազգային ստանդարտները վկայում են, որ նման երաշխիքների ապահովումը, երբ լինում է շարունակական, նպաստում է ոլորտի կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալուն:
«2022-ին կառավարությունն արդեն իսկ բարձրացրել է Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձը: Ունենք նաև բարձր աշխատավարձերով նորաստեղծ եռաստիճան Հակակոռուպցիոն դատարանը, և, ըստ էության, այս փաթեթային լուծումն ավարտին հասցնելուց հետո մնում է ընդամենը 1 օղակ՝ Վերաքննիչ դատարանը, որը շատ քիչ թվով դատավորներ են՝ շուրջ 65 դատավոր»,- նշեց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դատավորների աշխատավարձը և ընդհանարապես պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվում է քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից:

«Եվ դատական համակարգում մեր աշխատավարձի բարձրացումը մեր քաղաքականությունն է՝ շարունակական: Իհարկե, մենք ժամանակին նաև խոստացել ենք, երբ որ Հակակոռուպցիոն դատարանը ստեղծում էինք, և Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակակոռուպցիոն դատարանի աշխատավարձերի նոր սանդղակ էինք սահմանում, այդ ժամանակ այդ մտահոգությունները կային, որ մենք անհամաչափություն էինք ստեղծում, բայց մենք ասում էինք, որ ընդհակառակը՝ մենք այդ նշաձողը սահմանում ենք հետագայում այլ օղակներում նույնպես այդ աստիճանին հասնելու համար, ինչը մենք, ըստ էության, անում ենք»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։