Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքը բացելու` Ժոզեպ Բորելի հայտարարությանը

Լուրեր

16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։

ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, թե ադրբեջանական կողմը բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման բանակցություններում, Հայաստանի հետ խաղաղության գործընթացում, սակայն ափսոսանք է հայտնել Բորելի վերջին հայտարարության կապակցությամբ։

«Ափսոսանք է պատճառում այն ​​մոտեցումը, որը ցուցաբերել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հուլիսի 26-ի հայտարարության մեջ, որը հիմնված է
«հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների վրա»»,-ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք,որ Բորելը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը և նշում, որ Աղդամով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի պատրաստակամությունը չպետք է լինի Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։

«ԵՄ-ն խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով: Լաչինի միջանցքով երթևեկությունը ավելի քան յոթ ամիս է` դժվարացել է` չնայած այն վերաբացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռին»,- ասվում է հայտարարությունում:

Բորելը նշում է այն փաստը, որ առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքն անբավարար են կամ արդեն վերջացել են, ինչը ծանր հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար, և ընդգծում, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքով անվտանգ և ազատ երթևեկությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պնդել է, թե  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները սխալ են մեկնաբանվում և «որոշումների սխալ մեկնաբանումը որևէ արդյունքի չի հանգեցնի»։ Բաքուն ևս մեկ անգամ փաստում է՝ չի պատրաստվում կատարել Միջազգային դատարանի որոշումն ու ապահովել Լաչինի միջանցքով մարդականց ու բեռների ազատ տեղաշարժը։

Անդրադառնալով Արցախ բեռների փոխադրմանը Հաջիզադեն  շարունակում է ադրբեջանական քարոզչական թեզերը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածք ավելի մեծ բեռների մատակարարմանը, ապա, հաշվի առնելով Հայաստանից բխող սպառնալիքները, Բաքուն առաջարկել է օգտագործել Աղդամի ճանապարհը և այլ այլընտրանքային ուղիներ։Թեև այս առաջարկը դրական է  ընդունվել միջազգային գործընկերների կողմից, այդ թվում՝ Եվրոպական միության և ԿԽՄԿ-ի կողմից, հայկական կողմը և անհատները, որոնք  իրենց դիրքավորում  են որպես տեղի հայ բնակիչների ներկայացուցիչներ, փակում են ճանապարհները և խոչընդոտում ապրանքների տեղաշարժին։ Սա, ինչպես և լարված հումանիտար իրավիճակի մասին ենթադրությունները, ոչ այլ ինչ է, քան քաղաքական շահարկում»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, թե «Բաքուն  վճռականորեն ճնշելու է իր տարածքում անօրինական գործողությունները օրինականացնելու փորձերը։

 

Էմմա Չոբանյան