Փաշինյանը՝ ՄԱԿ ԱԽ դիմելու, ԼՂ նախագահի խոսքերի մասին․ ԿԽՄԿ ահազանգը՝ Արցախի իրավիճակի մասին․ Լուրեր

Լուրեր

04.06.2026 | 19:00
Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 18:58
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից. ՈւՂԻՂ
04.06.2026 | 18:43
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
04.06.2026 | 18:28
UFC-ի չեմպիոնին արգելել են ներկա գտնվել Սպիտակ տան մրցաշարին Թրամփի և Նեթանյահուի մասին հայտարարություններից հետո
04.06.2026 | 18:19
Հայկական պրոդուկտը ԵՄ-ում պոտենցիալ ունի․ արտադրող․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 18:10
50 մլն եվրո ԵՄ-ից՝ ռուսական սահմանափակումների ֆոնին // Ադրբեջանից դիզվառելիք է ուղարկվել ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 18:07
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 18:01
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով
04.06.2026 | 17:55
Մեր արտադրանքի 85-90 %-ը ՌԴ էր արտահանվում, քաղաքական դրդապատճառներով խնդիրներ են առաջացել․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:46
Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու գործով 25 անձ ձերբակալվել է․ ՔԿ
04.06.2026 | 17:37
Ում օգտին կքվեարկեն ՀՀ քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն վաղը․ ArmES-ի նոր հարցման տվյալները
04.06.2026 | 17:26
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը
04.06.2026 | 17:17
Ինչ են անում ՌՈ ոստիկանության ծառայողները անցակետերում. Պապիկյանը` այսօր տարածված տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 17:09
Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:00
Խուզարկություններ Գյումրիում․ ձերբակալվել է երկու անձ այդ թվում՝ լրագրող
Բոլորը
  • Հայաստանի կառավարությունը Լաչինի միջանցքի բացման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու ուղղությամբ աշխատանքներ է տանում։ Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՄԱԿ ԱԽ մշտական ու ոչ մշտական անդամ երկրների հետ քննարկումների փուլում են։ Ըստ Փաշինյանի՝ խնդիրն այն է, թե դրա արդյունքում որոշում կընդունվի՞, թե՞ ոչ, և եթե ընդունվի՝ ինչ որոշում կընդունվի։
  • Նա պատասխանել է Արցախի նախագահին՝ նշելով, որ Արցախը կարելի է հայտարարել աղետի գոտի, իսկ այդ ճգնաժամը կառավարելու հարցում ԼՂ իշխանությունները ունե՞ն որևէ անելիք։ Մինչ այդ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հասունացել է միակողմանի քայլեր ձեռնարկելու պահը՝ որպես զանգվածային հանցագործությունը կանխարգելելու վերջին միջոց։ Նա նշել է, որ առաջին հերթին 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից ու հատկապես Ռուսաստանից ունեն պահանջներ՝ կատարելու անվտանգության երաշխավորի պարտավորությունները, իսկ հատկապես Հայաստանից էլ պահանջում են, որ զերծ մնա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հայտարարությունից ու գործողությունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
  • Փաշինյանն այսօրվա ասուլիսում նաև հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, և ԼՂ ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների, երխոսության կողմ։
  • Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին։ Նշվում է, որ չնայած համառ ջանքերին՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր էական մարդասիրական գործողությունները տարածքում։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։