Ռուսաստանի կայունությունը շատ կարևոր է Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

Երբ վարչապետը խոսում է տարածաշրջային արտաքին քաղաքականության կարևորության մասին, արդյո՞ք նման քաղաքականությունը չի էժանացնի ավելի գլոբալ դերակատարների դերը մեր տարածաշրջանում՝ Արևմուտքի և ՌԴ-ի։ Արդյոք հնարավո՞ր է աշխարհակարգի այս պայմաններում առանց արտաքին անվտանգային լուրջ երաշխիքների տարածաշրջանային նման քաղաքականություն իրականացնել։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով վերոնշյալ հարցերին, նշեց․ «Մեր առաջին գործողությունը մեր տարածշրջանում պրոբելմ ունենալու դեպքում՝ զանգել Մոսկվա, տեսնել՝ ի՞նչ կարող է անել Մոսկվան, ինչ կարող է անել Վաշինգտոնը կամ Բրյուսելը։ Մենք այս ընկալումներով, կարող է պատահի, որ Վաշինգտոնի, Մոսկվայի, Բրյուսելի ջանքերի արդյունավետությունն ենք նվազեցնում։

Մենք մտածում ենք, որ իրենք պետք է գնան և մեզ համար լուծումներ բերեն և չենք էլ նկատում, որ մեր սուբյեկտությունն ու ինքնիշխանությունը դրանով նվազեցնում ենք։

Ինձ համար այս մտածողության, այս բանաձևի ամենավառ արտահայտությունն այն է, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ինքը Ադրբեջանի հետ չի բանակցում, ինքը բանակցում է համանախագահողների հետ: Հասկանու՞մ եք դա ինչ է նշանակում։ Դե Ադրբեջանն ո՞վ է, որ բանակցենք, մենք ենք, Ռուսաստանն է, Ամերիկան ու Ֆրանսիան։ Ինչը բերեց հանգեցրեց 2018 թվականի ապրիլի 17-ի արդեն հայտնի հայտարարությանը և բանաձևին, իսկ, կներեք, Սերժ Սարգսյանը անցավ, Նիկոլ Փաշինյանը անցավ՝ իսկ այս ժողովուրդը ու՞մ հետ է այս տարածաշրջանում ապրելու, Ամերիկայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հե՞տ, սա է՞ մեր ապագայի մասին մեր տեսլականը ու մեր բոլոր պրոբլեմները այդտեղից են»։

Վարչապետը հավելեց, որ մյուս կողմից էլ այս քաղաքականությունը չպիտի ընկալվի որպես աշխարհաքաղաքական կենտրոնների արհամարհման կամ շրջանցման քաղաքականություն:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ  Ռուսաստանի կայունությունը շատ կարևոր է Հայաստանի համար։

Մանրամասները տեսանյութում։