Այս իրավիճակը լուրջ խնդիր է Ռուսաստանի համար. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ԼՂ նախագահի հետ ամենօրյա գործնական շփումների մեջ ենք․․․ Շատ լավ, Արցախը կարելի է հայտարարել աղետի գոտի, իսկ այդ ճգնաժամը կառավարելու հարցում ԼՂ իշխանությունները ունե՞ն որևէ անելիք»,- հուլիսի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս հարցադրում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ հենց իշխանություն լինելու բերումով, այո, ունեն անելիք և պետք է անեն, իսկ մենք կաջակցենք։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն ունի գործիքակազմ՝ ստիպելու Ռուսաստանին կատարել իր ստանձնած պարտականությունները, վարչապետը պատասխանեց.

«Հիմա ես կարող եմ, օրինակ, ասել, թե ինչ չեն անում այլ երկրները, միջագային հանրությունը, ԼՂ իշխանությունները կարող են ասել՝ ինչ պետք է անի ՀՀ-ն։ Մենք կարող նեք ասել, որ Ռուսաստանը սա պիտի անի, ԱՄՆ-ն սա պիտի անի, ԵՄ-ն սա պիտի անի, Ադրբեջանը սա պիտի անի, իսկ ԼՂ իշխանությունը ի՞նչ պետք է անի․․․

Այո, մենք ակնկալում ենք, որ այդ երկրները ինչ-որ խնդիրներ կլուծեն ԼՂ-ում, բայց այդ երկրներն իրենք իրենց ունեցած խնդիրը չեն կարողանում լուծել․․․ »,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ չի հրաժարվում ՌԴ պարտավարությունների մասին նախկինում արած իր հայտարարություններից, սակայն նախկին մեխանիզմները չեն գործում և պետք է փոխել հարցերի ընկալման դիտանկյունը։

«Մեր բանաձևերով մենք հարց չենք լուծելու։ Առնվազն այդ բանաձևերից անդին է պետք մտածել՝ հասկանալով, որ դա չի երաշխավորում, որ մեր հարցերը կլուծենք․․․

Մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է ու մտածում՝ բա Ղարաբաղի կամ Հայաստանի հարցը ո՞նց լուծենք: Դա մեր խնդիրն է և մենք պետք է գտնենք լուծման ձևերը: Դա առաջին հերթին մեզ է պետք։

Դա չի նշանակում, որ օրինակ, ՌԴ-ին պետք չի այդ լուծումը: ՌԴ-ում կան խնդիրներ, դրան գումարած սա, սա ևս կոնկրետ խնդիր է Ռուսաստանի համար՝ և՛ ռեպուտացիոն խնդիր է, և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական։ ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ-ում է և մեծ հաշվով այդ առաքելությունը դրված է կասկածի տակ: Որովհետև երբ ասում ենք հումանիտար ճգնաժամ, երբ ասում ենք մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, քանի որ պարենի սպառման վտանգ կա, դա մեծ խնդիր է Ռուսաստանի համար, առաջին հերթին իր առաքելության վստահելիության և իրագործելիության առումով: Նույնկերպ Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը ևս խնդիր է»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով՝ ապրում ենք փլուզված աշխարհակարգի պայմաններում, մեզ այլ բանաձևեր ու այլ դիտանկյուններ են պետք, և փորձում ենք գտնել ու որդեգրել դրանք՝ մասնավորապես մեր տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման իմաստով։

Մանրամասները՝ տեսանյութում։