Երբ դուրս եմ գալիս քայլելու, տասնյակ ձայնային հաղորդագրություններ եմ ուղարկում պաշտոնյաներին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Երբ ես Երևանում դուրս եմ գալիս քայլելու, տասնյակ ձայնային հաղորդագրոթյուններ եմ ուղարկում մեր նախարարներին, Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին, պաշտոնյաներին, բայց ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք պետք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու պետությունը պատշաճ հսկողություն չի իրականացնում փողոցներում առկա բաց դիտահորերի, փոսերի ու այլ խնդիրների լուծման ուղղությամբ։

«Հիմա կան սոցիալական ցանցեր ու մարդիկ իրադրություններին ավելի օպերատիվ արձագանքելու ու կոնկրետ անուն, տեղ, մեքենային համարանիշ նշելու հնարովորություն ունեն։ Եթե դուք ինձ հետ լինեք մի օր, երբ ես փողոցով քայլում եմ, կտեսնեք, թե քանի րոպեն մեկ եմ ձայնային հաղորդագրություններ ուղարկում, դրանք վերաբերում են թե՛ ճանապարհային նշաններին, թե քանդված ու վատ վերականգնված ասֆալտին»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է կառուցողական ճնշումը մեծացնել պաշտոնյաների և ինստիտուտների նկատմամբ, որպեսզի ավելի արդյունավետ գործեն։

Անդրադառնալով համապատասխան աշխատողներին կամ պաշտոնյաներին տուգանելու վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը պատասխանեց․ «Կարող ենք տուգանել, հետո մի իքս գերատեսչությունում մի ամսից կտեսնենք, որ աշխատող չկա։ Կասեն՝ չհասկացա, 120․000 դրամ աշխատավարձ եք տալիս, 80․000 դրամի տուգանում եք, է չեմ աշխատի։ Իրենց տեղը կփորձենք նորին ընդունել, բայց ո՞ւմ, 120․000 կամ 150․000 դրամով այդ ի՞նչ հրեղեն պաշտոնյա ենք ընդունելու, որ գա բոլոր դիտահորերը փակի, բոլոր ճանապարհային նշանները դնի իր տեղը և այլն»։

Մանրամասները՝ տեսանյութում։