ՄԱԿ ԱԽ դիմելու հարցը քննարկվում է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Լաչինի միջանցքի բացման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը մեր հնարավոր գործիքակազմի մեջ է, այդ ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում։ Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը դիմի ՄԱԿ ԱԽ՝ Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չկատարելու հարցով։

«Կապի մեջ ենք ՄԱԿ ԱԽ մշտական ու ոչ մշտական անդամ հանդիսացող երկրների հետ, քննարկումների փուլում ենք։

ՄԱԿ ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա, կարելի է մեկ ժամում դիմել, խնդիրն այն է, թե դրա արդյունքում որոշում կընդունվի՞, թե՞ ոչ, և եթե ընդունվի՝ ինչ որոշում կընդունվի։

Եկեք չմոռանանք, որ ՄԱԿ ԱԽ-ն նաև քաղաքական մարմին է, ու այդ մարմնին դիմելու քայլը պետք է բավարար չափով նախապատրաստված, քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։