«Մենք որոշ ժամանակ կլռենք, մինչեւ նրանք՝ իշխանությունները, գնան փոփոխությունների»․ Սամվել Բաբայանն Արցախում է.ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը
 Այսօր՝ հուլիսի 10-ին, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ հանդիպել է իրեն սպասող հարյուրավոր արցախցիների հետ:
 
Նրան դիմավորել են «Բաբայա՛ն, Բաբայա՛ն» վանկարկումներով, նրա դիմանարներով պաստառներով, աղ ու հացով: Նա Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին ծաղիկներ է խոնարհել, ապա ելույթով հանդես եկել հավաքված բազմության առաջ: «Ուզում եմ այն գլխից ասել, որ ես չեմ եկել հեղափոխություն անելու, չեմ եկել որեւէ մեկին ասելու՝ վեր կաց աթոռից, ես եմ նստելու: Ես ուղղակի եկել եմ Արցախ` հասկանալու, առաջին հերթին գիծ քաշելու հնում ինչ կատարվել է, իմ եւ իմ շրջապատի դեմ, որը որ բացատրել են, որ այդ խռովությունը պետք է մոռանալ: Մեզ ունենք հակառակորդ, ունենք լուրջ պրոբլեմ, ես երկու տարի առաջ այստեղ ասել եմ, որ պաշտպանության ոլորտում ունենք լուրջ խնդիրներ: Երկու օր առաջ ես հանդիպել եմ Բակո Սահակյանին եւ նրա հետ քննարկել ձեզ հուզող բոլոր հարցերը, առաջին հերթին շեշտը դնելով մեր երկրի պաշտպանության խնդիրներին: Իհարկե, այդ հանդիպման ժամանակ ես չէի կարող չշոշափել նաեւ տնտեսական, քաղաքական, ապակենտրոն իշխանություն ունենալու խնդիրները: Որքան ես եմ հասկացել, նա դեմ չէ: Խոստացել է, որ այդ փոփոխությունները կլինեն՝ սահմանադրական, օրենսդրական եւ այլն, կիրականացվեն: Ես ինձանից կախված ամեն ինչ անում եմ: Ղարաբաղի հարցով առնվազն երեք անգամ բանտ եմ նստել: Ես ոչ տեռորիստ եմ, ոչ էլ տեռորով զբաղված եմ: Բայց երբ պայքարում ես նրանց դեմ, նրանց այլընտրանք չի մնում, քան ձերբակալել: Եթե դա ինձ չի վախեցնում, ապա ինչո՞ւ պետք է ձեզ վախեցնի: Սա չի նշանակում, որ ես ձեզ հրահրում եմ վաղը միտինգներ անել, պետք չէ: Մենք որոշ ժամանակ կլռենք, մինչեւ նրանք՝ իշխանությունները, գնան փոփոխությունների: Ես բոլոր քաղաքական ուժերի հետ շփվել եմ, աշխատելու եմ: Չեն գնա այդ փոփոխություններին, մենք այլ ճանապարհով կփորձենք խնդիրը լուծել: Երբ որ մեկը 20-30 հոգի հավաքում եւ ասում է, որ ես եմ պրեզիդենտը, դա արդեն ծիծաղելի է: Որին հարցնում ես, պրեզիդենտ է ուզում լինել: Ինձ որ խնդրեն, ես նախագահի պաշտոնին չեմ նստի, երկու օր առաջ նախագահին եմ ասել» – իր ելույթում ասել է Սամվել Բաբայանը:
 
Մարութ Վանյան

 

 
Ստեփանակերտ