Տեղի է ունեցել Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետի բացման արարողությունը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի (Մ-6, Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ հատվածի հանդիսավոր բացման արարողությանը, տեղեկացնում են նախարարությունից։ Հիմնանորոգվել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը՝ 51․13 կմ։

Միջոցառմանը ներկա էին Լոռու և Տավուշի մարզպետներ Արամ Խաչատրյանն ու Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաուլո Սպանտիգատին, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և այլ հյուրեր։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Ասիական զարգացման բանկին՝ ծրագրի ֆինանսավորման համար և բարձր է գնահատել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նվիրված և հետևողական աշխատանքը։ «Միջպետական նշանակության այս ճանապարհն ապահովում է Հայաստանի ցամաքային կապը հարևան Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, ինչպես նաև ելքը դեպի սևծովյան նավահանգիստներ։ Այս ճանապարհային ենթակառուցվածքի շնորհիվ եվրոպական չափանիշներին համապատասխան բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ կիրականացվեն՝ զարկ տալով պետության տնտեսության աճին, իսկ տեղական մակարդակում՝ առավել բարեկեցիկ դարձնելով մարզի բնակչության կենսակերպը»,-ընդգծել է նախարարը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ևս ընդգծել է հիմնանորոգված ճանապարհի կարևորությունը բեռնափոխադրման, զբոսաշրջային հոսքերի ավելացման տեսակետից։ «Բարելավված ճանապարհային ենթակառուցվածքը կհեշտացնի բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները՝ տալով զարգացման լուրջ հնարավորություններ»,-ասել է Ավետիսյանը՝ իր հերթին երախտագիտություն հայտնելով ՀՀկառավարությանը, Ասիական զարգացման բանկին, ինչպես նաև ծրագիրն իրականացնող թիմին, շինարարներին, տեխնիկական հսկողությունն իրականացնողներին, մարզպետարաններին ու համայնքապետարաններին։

Ճանապարհի բացման պաշտոնական արարողությունից հետո ներկաները ավտոբուսով շրջայց են կատարել հիմնանորոգված նոր ճանապարհով, ծանոթացել իրականացված ամբողջ աշխատանքի հետ, այդ թվում դիտարկել են քարաթափումից պաշտպանող ցանցերը։ Քարաթափման վտանգ ներկայացնող ճանապարհամերձ ժայռային զանգվածներին ամրացվել է շուրջ 31․5 հազ․ քմ պողպատե պաշտպանիչ ցանց, կառուցվել են շուրջ 750գմ բետոնե պաշտպանիչ պատեր։

Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողությունը կրճատվել է 11 րոպեով։