Աղետալի իրավիճակն ավելի է սրվել, այլևս հապաղել չի կարելի․ «Կանանց աջակցման կենտրոն»-ի կոչը

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն կոչնակ է հնչեցրել Արցախում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ՝ դիմելով Հայաստանի և Արցախի իշխանություններին, տեղական և միջազգային գործընկերներին։ Մասնավորապես․

«Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Արդեն 224 օր շրջափակված Արցախում նորանոր չլուծվող ու ողբերգության հասցվող խնդիրներ են առաջ գալիս։ Այս աղետալի իրավիճակը էլ ավելի է սրվել վերջին վեց շաբաթվա ընթացքում։ Հատկապես, ստեղծված պայմաններում ծանր է հղի կանանց, կերակրող մայրերի, մանկահասակ երեխաների, հատուկ խնամքի կարիք ունեցող խոցելի խմբերի վիճակը։

Արցախում աճում է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը՝ թերսնման հետևանքով, իսկ հղի կանանց մեծամասնությունն ունի սակավարյունություն՝ դեղորայքի բացակայության պատճառով։ Առողջապահական ծառայությունները լիարժեք չեն գործում, թե՛ դեղորայքի բացակայության, թե՛ վառելիքի սակավության պատճառով։ Արցախում մեծագույն խնդիդր է դարձել հիգիենայի պարագաների ձեռքբերումը, որը անմիջական ազդեցություն է ունենում հատկապես կանանց առողջության վրա։

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն կոչնակ է հնչեցնում Արցախում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների աղաղակող խախտումների վերաբերյալ, որոնք հիմնված են ազգային ատելության վրա և ունեն էթնիկ զտումներ իրականացնելու նպատակ։

Այս առնչությամբ կոչ ենք անում մեր գործընկեր տեղական ու միջազգային կազմակերպություններին, ջանքերը մեկտեղել Արցախում ստեղծված անմարդկային իրավիճակի վերաբերյալ բողոքի ձայն հնչեցնելու ուղղությամբ։ Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ պաշտոնապես դիմել ՄԱԿ-ի պարենային հիմնադրամին և աջակցություն խնդրել։ Այլևս հապաղել չի կարելի»,- նշված է կոչնակում։