Արցախում վառելիք չկա՝ սնունդը բաշխելու համար․ Մարուքյանը՝ Բաքվի կողմից էթնիկ զտումների մասին․ Լուրեր

Լուրեր

05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
Բոլորը
  • Արցախի շրջաններում առկա է բավարար քանակի բանջարեղեն, սակայն տրանսպորտի համար վառելիքի պակասի պատճառով խնդիր է դարձել այն  սպառողին հասցնելը: Այս մասին հայտնել է Արցախի գյուղնախարար Գեորգի Հայրիյանը։ Նա նշել է, որ եղած վառելիքով առաջնահերթ կազմակերպում են ցորենի բերքահավաքը, որի միջոցով կլուծվի հացի խնդիրը: Միևնույն ժամանակ, շատ ուղղություններ՝ ինչպիսիք օրինակ այգեգործությունն ու մեղվապահությունն են, ուշադրության դուրս են մնացել:
  • Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել միջազգային հանրությանը և կոչ է արել գործարկել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ցեղասպանության և իր հայրենիքից Արցախի ժողովրդի բռնի տեղահանման կանխարգելման ամենագործուն ուղին:
  • Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Արցախի շրջափակումով և այլ քայլերով Ադրբեջանը դիմում է միջազգային քրեական հանցագործության՝ բոլորի համար հասկանալի դարձնելով, որ վստահության ամրապնդման միջոցներ չի ձեռնարկում։ Ընդհակառակը, դա ցույց է տալիս, որ ներկայիս քաղաքականությունը միտված է ոչ թե հայ ժողովրդին ինտեգրելուն, այլ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն, ի վերջո, տիրանալով հողին՝ առանց մարդկանց։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։