Ավստրալացուն և նրա շանը փրկել են Խաղաղ օվկիանոսում, որտեղ նրանք անցկացրել են ավելի քան երեք ամիս

Լուրեր

11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
Բոլորը

Ավստրալացի նավաստի Թիմ Շադոքը, որը մոտ երեք ամիս անցկացրել է Խաղաղ օվկիանոսում հում ձկան և անձրևաջրերի հույսով, իրեն լավ է զգում, ասում են բժիշկները: Հուլիսի 12-ին Մեքսիկայի ափերի մոտ 51-ամյա ավստրալացուն և նրա շանը՝ Բելլային, փրկել է ձկնորսական նավը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սիդնեյում ապրող Շադոքը ծովային ճանապարհորդության սիրահար է։ Ապրիլին նա որոշել է հաղթահարել ավելի քան 6 հազար կիլոմետր երկարությամբ ուղին՝ Մեքսիկայից Ֆրանսիական Պոլինեզիա։ Նրա փոքրիկ նավը լքել է մեքսիկական Լա Պազ նավահանգիստը, սակայն մի քանի շաբաթ անց փոթորիկը խափանել է էլեկտրոնիկայի և ռադիոկապի համակարգերը, և այդ ժամանակից նավը հոսընթացով շարժվել է օվկիանոսի ջրերում:

Դեռևս պարզ չէ, թե ինչպես են ընթացել ավստրալացու որոնումները, որքան մասշտաբային են դրանք եղել և ինչու արդյունք չեն տվել երկու ամիս շարունակ։ Հաղորդվում է միայն, որ հուլիսի 12-ին նավը նկատել է ուղղաթիռը, ինչից հետո այդ վայր է ժամանել ձկնորսական նավը։

«Ես շատ դժվար փորձության միջով եմ անցել ծովում: Հիմա ինձ միայն հանգիստ և լավ սնունդ է պետք։ Ես երկար ժամանակ թերսնվել եմ»,- ասել է Թիմ Շադոքը ավստրալական 9 News հեռուստաալիքին, որն առաջինն է հանգստյան օրերին գրել նավաստու փրկության մասին:

Տաթև Ֆռանգյան