Թուրքիայի հայերը նշել են Վարդավառը

Լուրեր

16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարդավառը Հայաստանում և սփյուռքում նշվում է Սուրբ Զատկից 14 շաբաթ անց, երբ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Պայծառակերպության տոնը։ Հուլիսի 16-ին տոնը նշվել է նաև Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր քաղաքում։ Տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում պատարագից հետո սկսել են ջուր ցողել միմյանց վրա, գրում է Tigrishaber-ը։

Տոնին մասնակցած Դարա Գյունալը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ դժվար կլինի հանդիպել անգամ մեկ մարդու, որը «Վարդավառի օրը չոր է մնացել ամբողջ Հայաստանում»։

«Մենք էլ այսօր վայելում ենք տոնն այստեղ»,- ասել է նա։

Հավելենք, որ Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցիներից է։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ Դիարբեքիրում մեծ թվով հայ բնակչության կոտորածից հետո եկեղեցին մինչև 2011 թվականը չի օգտագործվել կրոնական արարողությունների համար։ Զանգակատունն ավերվել է հրետանային կրակից 1915 թվականին, իսկ շենքն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես զորանոց, այնուհետև՝ որպես պահեստ, իսկ ավելի ուշ՝ տեքստիլի գործարան։

1960-ին եկեղեցին վերադարձվել է Թուրքիայի փոքրաթիվ հայ համայնքի խնամքին, սակայն մնացել է  լքված վիճակում մինչև 2000-ականները, երբ սկսվել է եկեղեցու վերականգնումը։

Էմմա Չոբանյան