Միացյալ Թագավորությունը կոչ է անում զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից
Քաղաքականություն
15.07.2023 | 11:52ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին: Հայտարարության մեջ նշված է.
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Լաչինի միջանցքում, որտեղ նրանց գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին անհրաժեշտության ապրանքներին և ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն ու առողջապահական ծառայությունները։
Միացյալ Թագավորության կառավարությունը հաստատակամորեն սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և շարունակական աշխատանքը։ Միացյալ Թագավորությունը կոչ է անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից»։