Գերագույն հոգևոր խորհուրդը ՀՀ իշխանությանը հորդորում է հրաժարվել զիջողական կեցվածքից

Լուրեր

13.04.2026 | 18:37
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է մինչև 24 տարի
13.04.2026 | 18:28
Գյումրիում սպանության նախապատրաստության կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
13.04.2026 | 18:19
Իտալական առաջատար ակումբներից մեկն ակտիվ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջ․ գործակալ
13.04.2026 | 18:13
ԱԺ ընտրություններին առաջադրման փաստաթղթերի ընդունումը մեկնարկել է, բայց քաղաքական ուժերը դեռ չեն շտապում
13.04.2026 | 18:10
Ավտոբուսի ծեծված վարորդը հիվանդանոցում է հայտնվել // ԵԽ հանձնակատարի նամակը Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
13.04.2026 | 18:01
Կրեմլը չի շնորհավորի Հունգարիայի ընդդիմության առաջնորդին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
13.04.2026 | 18:00
Ուղեվարձը չվճարելու վեճը վերածվել է բռնության․ վարորդը հարձակման է ենթարկվել ու հիվանդանոց տեղափոխվել
13.04.2026 | 17:52
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը
13.04.2026 | 17:40
Ի՞նչ են հայտարարագրել ԱԻՄ-ը և ԴՕԿ-ը
13.04.2026 | 17:33
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց
13.04.2026 | 17:24
«Իսրայելը կարող է փորձել Իրանից հետո Թուրքիան դարձնել իր նոր թշնամին». Ֆիդան
13.04.2026 | 17:18
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ
13.04.2026 | 17:07
ԿԳՄՍ նախարարն ու ՀՖՖ նախագահը հետևել են «Յուվենտուսի» ակադեմիայի կառուցման աշխատանքներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.04.2026 | 16:56
Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
13.04.2026 | 16:44
Հսկայական ջանքեր ենք գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար. Ֆիդան
Բոլորը

Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանի Հանրապետության իշխանությանը հորդորում է հրաժարվել զիջողական կեցվածքից և դրսևորել վճռականություն` Արցախի շուրջ տեղի ունեցող հարցերում։ Այս մասին ասվում է խորհրդի տեղական ժողովի հայտարարության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում իշխանություններին մարդու հիմնարար իրավունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կդառնա հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար։

«Վրդովմունքով ենք արձանագրում, որ Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց շարունակվող գործողությունների, Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով առավել խորանում է հումանիտար իրավիճակը Արցախում: Խորապես մտահոգիչ է, որ, հակառակ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրած ջանքերի` ադրբեջանական ագրեսիան ստանում է նոր ծավալներ»,- ասված է հայտարարությունում։

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարությամբ դիմել է նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներին ու Եվրամիության անդամ պետություններին, որպեսզի նրանք հրատապ ձեռնարկեն կանխարգելիչ գործողություններ, այդ թվում`Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, որպեսզի ժամ առաջ ապաշրջափակվի Բերձորի (Լաչինի) միջանցքը, և վերականգնվի բնականոն կյանքը Արցախի Հանրապետությունում:

«Հարկ է, որ միջազգային հանրությունը առավել գործնական քայլերով դատապարտի Ադրբեջանի անմարդկային և թշնամական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի դեմ։ Հարկադրանքի և հաշվեհարդարի սպառնալիքների ներքո Արցախում չի կարող հաստատվել խաղաղություն»,- գրված է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունում:

Խորհուրդը նաև Հայաստանում և սփյուռքում գտնվող հայերին հորդորել է հետևողականությամբ շարունակել ջանքեր ներդնել ի զորակցություն Արցախ աշխարհի և նրա հավատավոր ու հերոսական ժողովրդի: