Բայրամովը «ամենակոշտ պատասխանով» է սպառնացել Հայաստանին՝ մեղադրելով «ռազմական սադրանքի» մեջ

Լուրեր

21.09.2026 | 10:20
«Եդինայա Ռոսիա»-ն հաղթում է ՌԴ Պետդումայի ընտրություններում՝ ըստ ԿԸՀ տվյալների
21.09.2026 | 10:19
Անկախությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ․ Վահագն Խաչատուրյան
21.09.2026 | 10:11
Հայաստանի Պրեմիեր լիգա. 8-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
21.09.2026 | 10:00
Պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը․ Գարեգին Բ
21.09.2026 | 09:32
Փորձ է արվել համոզել, թե «ազգային շահը» կարևոր է անկախությունից, մինչդեռ անկախությունը պետական ժողովուրդ լինելու առհավատչյան է․ Ռուբինյան
21.09.2026 | 09:30
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, փոփոխություններ՝ հայտացուցակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում խոսելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից՝ նշել է, որ այս ձևաչափով հանդիպումների ընթացքում քննարկվում են բոլոր հրատապ հարցերը՝ խաղաղության պայմանագիր, սահմանազատման գործընթաց, հաղորդակցությունների ապաշրջափակում և հումանիտար հարցեր։

Այնուհետև Բայրամովը ռազմական ուժի կիրառման սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանը «Հայաստանի ցանկացած ռազմական սադրանքին կպատասխանի ամենակոշտ ձևով»։

«Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է. ադրբեջանցի զինվորի նկատմամբ ցանկացած սադրանք կստանա ամենախիստ պատասխանը։ Սա պետք է հասկանան բոլորը և, առաջին հերթին, Հայաստանը»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, թե Հայաստանը, իբր, «նման սադրանքներով միայն մեկ նպատակ է հետապնդում՝ խաթարել բանակցային գործընթացը»։

Էմմա Չոբանյան