Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանը բաժանել երկու մասի, կտրել Իրանի ու ՀՀ-ի կապը․ Վելայաթի

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Tasnim լրտավականի հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանում ստեղված իրավիճակին ու հայտարարել, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են Հայաստանը կիսել երկու մասի։

«Այժմ, ուկրաինական պատերազմի ֆոնին, մենք ականատես ենք լինում Թուրքիայի քաղաքականության փոփոխության մեկ այլ ոճի, որն իրեն ներկայացնում էր որպես Ռուսաստանին մոտ կանգնած։ Վերջին օրերին հաղորդվում էր, որ Թուրքիան համաձայնել է հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Այն նաև Ուկրաինային է հանձնել «Ազով»-ի զորքերի մի մասին: Դիրքորոշումների այս փոփոխության հետ մեկտեղ՝ վերջին ամիսներին բարձրացվել է նաև Թուրքիայի՝ Ադրբեջանի Հանրապետության հետ կապված լինելու հարցը, ինչին դեմ է Իրանը։

Դրան դեմ արտահայտվողներն ասում են, որ եթե Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև կապերի դյուրացում է լինելու, ապա հարևանների կողմից հայկական հողերի լայն տարածքի օկուպացման կարիք չկա։ Այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի տարանցումը, էլեկտրաէներգիայի հոսքը, տարանցիկ երթուղին և այլն, կարելի է հեշտությամբ հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, և սա սովորական բան է երկրների միջև։
Շատ դիտորդներ զարմացած էին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի երկու կառավարություններն այդքան պնդում հարակից կողմերի միջև լարվածության աճի հնարավորության հարցում: Աստիճանաբար իրողությունները հայտնի դարձան, և փորձագետների ըմբռնումն այն է, որ Նախիջևանն Ադրբեջանի Հանրապետությանը կապող այս ընդարձակ կապերի հիմքում ընկած է այն, որ նախ՝ Հայաստանը բաժանեն երկու մասի, երկրորդ՝ անջատեն Իրանն ու Հայաստանը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից:

Երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի կապը դրսի հետ, և այդ պահից մենք հարևան կլինենք 14 երկրի՝ 15-ի փոխարեն, և կխափանվի Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։ Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի, իսկ ամենամտահոգիչը կլինի սահմանին (տարածաշրջաններում) օտար երկրների առկայությունը»,- ասել է Ալի Աքբար Վելայաթին։

Տաթև Ֆռանգյան